/Ամենաընթերցվող նյութերից - Ինչ են կանայք ուզում անկողնում (չափահասների համար) Kiss.am" />


Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչ են կանայք ուզում անկողնում (չափահասների համար)
 

 


   Kiss.am

Թվում է, թե գայթակղելու արվեստը մնացել է անցյալում՝ ասպետների մրցույթների և ռոմանտիկ սերենադների հետ միասին... Ըստ փորձագետների՝ կան առնվազն 10 հասարակ բաներ, որոնք կարող են երջանկացնել ձեր զուգընկերուհուն և դարձնել սիրո գիշերը ավելի վառ: Եթե ​​դրանց հետ համաձայն ես, փոխանցիր այս հոդվածը քո տղամարդուն, թող կարդա...

1) Դու արդեն բերել ես ինձ սենյակ և հանել հագուստներս, բայց մինչև հիմա ես ուզում եմ լսել քեզնից, որ պատրաստ ես սիրով զբաղվելուն:

Ասա հաճելի բան: Հակառակ դեպքում կկարծեմ, որ դու ոչինչ չես ասում, թե որքան լավն է իմ կառուցվածքը, քանի որ չես սիրում այն, ինչ տեսնում ես:  Երդվում եմ, ես սովորաբար այդքան անիքնավստահ չեմ զգում, բայց երբ հանում եմ հագուստներս, դու պետք է սկսես այդ քաղցր խոսքերը: Նույնիսկ եթե դա սուտ է, և ուրախ ես, որ հանգցրի լույսը, ասա որ գեղեցիկ եմ:  Դու պետք է անես դա որպես ջենթլմեն, ինչպես նաև մի քանի այլ բաներ ինտիմ մերձեցման ժամանակ՝ բացի հեշտանքի հասցնելը...  

2) Վերցրու նախաձեռնությունը ձեռքդ և ոչ միայն իրականացրու «պարտադիր ծրագիրը», որը պետք է բերի ինձ հեշտանքի:  Իմպրովիզ (հանկարծաստեղծում) արա, թե ինչ ես ուզում անել ինձ հետ: Թող լինի ոչ միայն շարժումների փունջ, այլև կրքի իսկական խաղ, որը կավարտվի հաճույքի և զգացմունքների պայթյունով:

3) Համբուրիր ուրիշ տեղ ևս՝ շրթունքներից բացի: Չէ՞ որ դրանք միայն ԻՄ մեկ տոկոսն են: Քո համբույրը գեղեցիկ կլինի նաև մարմնիս մնացած 99 տոկոսի վրա:

4) Հանիր քո բոլոր հագուստները` վերնաշապիկը, կոշիկները, գուլպաները... առանց բացառության: Ես ուզում եմ, որ հագուստ չլինի: Հեռու բոլոր հագուստները...

5) Արտահայտվիր իմ գործողությունների մասին: Պետք չէ, որ ձևացնես, բայց, խնդրում եմ, ցույց տուր՝ երբ եմ հատկապես ես քեզ հաճույք պատճառում:

6) Ուշադիր եղիր իմ մազերի հարցում, որպեսզի չքաշես դրանք կրքի ուժգնության մեջ: Դա ցավոտ է, և ես չեմ ցանկանում ոչնչացնել ինտիմ մերձեցման ողջ կախարդական մթնոլորտը իմ բողոքներով այդ մասին:

7) Նայիր ինձ: Մենք, իհարկե,  պարտավոր չենք նայել իրար՝ առանց աչք կտրելու, բայց ամուր հուզական կապը օգնում է ինձ զգալ ցանկալի և տալիս հնարավորություն՝ գայթակղելու քեզ իմ սեքսուալ տեսքով: 

8) Կենտրոնացիր սիրով զբաղվելու վրա: Պետք չէ նայել հայելու մեջ կամ մտածել, թե ով է հաղթելու սիրով զբաղվելու մրցավազքի մեջ... Կամ կազմել գնումների ցանկ: Ես հենց քո առջև եմ և ես մերկ եմ... Կենտրոնացիր:

9) Հարցրու, թե ինչ եմ սիրում անկողնում... Քեզ կարող է գրավել այն, ինչ կլսես, քանի որ կանանց ֆանտազիաները իսկապես չեն ճանաչում սահմաններ:

10) Թույլ տուր իմանալ նաև՝ ինչ ես ցանկանում դու... Եթե ես քեզ հետ անկողին եմ կիսում, ուզում եմ դա հաճելի դարձնել երկուսիս համար:





Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 01.04.18 | Հեղինակ: Kiss.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.04.18) | Հեղինակ: Kiss.am
Դիտումներ: 409 | Տեգեր: կանայք, ԻՆՉ, (չափահասների, Են, համար), Ուզում, անկողնում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...