/Ամենաընթերցվող նյութերից - Ինչ է պատմել Իսահակյանը Շուշիկի մասին իր գրառումներից մեկում (Video) " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչ է պատմել Իսահակյանը Շուշիկի մասին իր գրառումներից մեկում (Video)
 


 


   

Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմաթիվ սիրային արկածներով: Վարպետի հմայքը ոչ մի կին չէր կարողանում մերժել: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: 

Սակայն, Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, և այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը: Նրա սիրո պատմությունը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի գրաքննադատ, իսահակյանագետ Հովհաննես Ղանալանյանի «Հուշ, դիմանկար»գրքից:

Պատմում է Ավետիք Իսահակյանը...

«...Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչև կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա ևընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին:

Շարունակությունը՝ հոլովակում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.03.18)
Դիտումներ: 512 | Տեգեր: մասին, (Video), գրառումներից, մեկում, Իսահակյանը, Շուշիկի, ԻՆՉ, իր, պատմել | - Վարկանիշ -: 0.0/0