RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ինչ է պատասխանել Նախագահը Էլթոն Ջոնի հետ կապված հոգևորականների հարցին
 


 


   

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներեկեղեցական խնդիրներին զուգահեռ քննարկվել է նաեւ Հայաստանում առկա վիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, մտահոգություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցու հասցեին անհարգալից վերաբերմունքի առիթով։ Խոսել են նաեւ Էլթոն Ջոնի այցից։

Խորհրդի անդամներից մեկը հետաքրքրվել է, թե առաջիկայում ԱԺ ներկայացվող կրոնական ազատությունների օրենքի հետ կապված ինչպիսին է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերմունքը։ Սարգսյանն ասել է, որ ծանոթ չէ նախագծին։

Սրբազաններից մեկն էլ հարց է տվել Էլթոն Ջոնի այցի մասին․ Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ մարդկանց հետ ինքը շփվում է ի պաշտոնե, նրան այլ անձ է հրավիրել (բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանը)։ «Եթե ես տիեզերագնացի հետ շփվում եմ, դա չի նշանակում, որ ես տիեզերագնաց եմ»,- ասել է Արմեն Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.06.18)
Դիտումներ: 1022 | Տեգեր: պատասխանել, նախագահը, ԻՆՉ, հետ, Էլթոն, հարցին, կապված, Ջոնի, հոգևորականների | - Վարկանիշ -: 0.0/0