Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ի՞նչ է ուզում տղամարդը...
 
 


   

Ի՞նչ է ուզում տղամարդը...
 
Չնայած տղամարդկանց ֆ‎իզիկական առավելությանը` նրանք կանանց համեմատ ավելի հաճախ են անհավասարակշիռ և անինքնավստահ լինում: Տղամարդիկ անընդմեջ քնքշանքի, ոգևորության և  հարմարավետության պահանջ ունեն: 
 
Յուրաքանչյուր տղամարդ իր երևակայության մեջ մանկուց ստեղծում է իդեալական կնոջ   որոշակի կերպար, ըստ որի էլ հետագայում առաջնորդվում  է որևէ անծանոթ կնոջ հանդիպելիս: Ահա մի քանի նրբություններ, որոնք ձեզ կօգնեն ավելի ներդաշնակ և հաճելի հարաբերություններ հաստատել ձեր զուգընկերոջ հետ: 
 
Մանրուքներ, որ ամենազոր են
 
Ամերիկացի հոգեբանները պարզել են, որ տղամարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում կնոջ կազմվածքի «բաղադրությանը»,  քան քաշին:  Նրանք ավելի շատ «խելքամաղ» են լինում կնոջ մազերից, մաշկից,  կրծքերից, քայլվածքից… 
 
Եթե  զուգընկերոջ հետ ավելի հաճախ եք սկսել վիճել, այն էլ չնչին առիթներով, փորձեք պարզել` արդյոք ձեր արտաքինում չի փոխվել ինչ-որ բան, որը նրան այնքան էլ դուր չի գալիս. չէ որ սեքսուալ հրապուրանքը  ստեղծվում ու նաև չեզոքանում է հենց մանրուքներից: Գուցե իրականում նա ատում է ձեր  երկար ու վառ ներկված եղունգները: Թվում է, մանրուք է, սակայն արի ու տես, որ այն ամեն ինչ կարող է փչացնել:
 
Ինչ վերաբերում է հագուստին. կա տարածված մի կարծիք, ըստ որի`  որքան քիչ հագուստ է կրում կինը, այնքան նա սեքսուալ է: Սա ընդամենը թյուրիմացություն է: Հետազոտությունները պարզել են, որ ամենասեքսուալ հագուստը տղամարդիկ համարում են մարմինն ընդգծող բլուզը, ոչ շատ կարճ շրջազգեստն և բարձրակրունկ կոշիկները:
 
Մի՛ շտապեք լինել չափազանց ազատ  
 
Որքան ազատ դուք կարող եք օգտագործել ձեր սեքսուալ գրավչությունը: Դա կախված է միայն ձեր սիրելիի տարիքից ու անձից: Որոշ տղամարդիկ կարմրում են, երբ կինը բազմամարդ միջավայրում նրան գրկում ու համբուրում է: Ոմանց դեմքին էլ հայտնվում է երջանիկ մի ժպիտ… Այս խնդրում, շատ դեպքերում, շտապողականություն պետք չէ, քանի որ այն կարող է սխալ ընկալվել տղամարդու կողմից: Ամենակարևորն այն է,  որ նա հասկանա` սիրում եք իրեն:
  
Երբեք կտրուկ  մի՛ մերժեք 
 
Անկողնում  սովորեք զգալ, թե երբ է տղամարդը ցանկանում ձեզ: Տղամարդիկ շատ հաճախ իրենց ներսում կուտակված բացասական լիցքերից փորձում են «ազատվել» սեքսի միջոցով:  Կանանց մոտ ճիշտ հակառակն է, եթե կինը  հոգեբանորեն ճնշված է, ապա  նա ամեն ինչ կանի, որպեսզի խուսափի անկողնուց: ՈՒստի մինչև անկողինը զրուցեք ձեր կողակցի հետ որպես ընկերներ:  Երբեք կտրուկ  մի մերժեք  ձեր զուգընկերոջ սեքսուալ առաջարկությունը: 
 
Տղամարդիկ խիստ նրբանկատ են այս խնդրում:  «Ոչ» պատասխանելիս հասկացրեք, որ նա թանկ է Ձեզ համար: Հաճախ տղամարդկանց պետք է միայն սեքս, այլ ոչ թե սեր, այն դեպքում, երբ կանայք հիմնականում երազում են մեծ սիրո մասին:   Սիրեք տղամարդուն այնպիսին, ինչպիսին որ նա կա այդ պահին, հակառակ դեպքում` ձեզ մեծ հիասթափություն է սպասվում:
 
Տղամարդը ձեր մեջ հաճախ կարող է տեսնել միայն լավ ընկերոջ կամ խորհրդատուի: Իսկ եթե ձեր մեջ փնտրում է  նաև մայրական ջերմություն ու քնքշանք, դա կարող է նշանակել,  որ նա դեռ բավականաչափ կայացած չէ, կամ էլ` ձեր հանդեպ կիրք չի տածում:
 
Հնարավո՞ր է վերափոխել տղամարդուն
 
Ի՞նչ է ուզում տղամարդը...Շատ կանայք պատրաստ են ամեն ինչի, միայն թե կողքին պահեն սիրած տղամարդուն: Ներում եք նրան` գիտակցելով, որ նա արժանի չէ դրան, հանդուրժում  եք անտարբերությունը, հարգանքի բացակայությունն ու կոպիտ խոսքերը… 
 
Պետք չէ զոհել ձեզ, ասացեք նրան այն ամենի մասին, ինչը ձեզ դուր չի գալիս: Միշտ հիշեք, որ տղամարդուն վերափոխել հնարավոր չէ: Եթե նա իսկապես ցանկանում է, որ դուք իր կողքին լինեք, ապա կպայքարի, որ մնաք իր կողքին, որ ձեր կյանքը բարելավվի, որ ձեր կյանքում երջանկություն, ամենօրյա լավ տրամադրություն ու փոխըմբռնում ստեղծվի:
 
Պահպանե՛ք ձեր անհատականությունը
 
Ոչ մի դեպքում չպետք է կորցնել ինքնահարգանքն ու ինքնագնահատականը: Տղամարդիկ կանանց մեջ սիրում են կատարելությունը: Մի թաքցրեք ձեր արժանիքները և ցանկացած պարագայում իմացեք  ձեր  «գինը»: Իդեալական կինը գիտի գնահատել իրեն և նույնը կպահանջի տղամարդուց: Տղամարդը ցանկանում է իր կողքին տեսնել այնպիսի կին, ում մասին երազել է, սակայն երբ հասկանում է, որ կինն անհատականություն չէ և ինքը կարող է նրան «թեքել» ցանկացած ուղղությամբ, հիասթափվում է: Այնպես որ, տղամարդու ուշադրությունը գրավելու համար պետք է մնալ  բնական` սեփական թերությունները աննկատ խմբագրելով  հանդերձ մնալ այնպիսին, ինչպիսին որ իրականում եք:
 
 
 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 15.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.03.16)
Դիտումներ: 2534 | Տեգեր: երկուսով, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...