Ընտրում ենք հագուստի գույնը ապագա մայրիկների համար​Ինչպես հայտնի է, հղիության ժամանակ կնոջ ճաշակն ու նախընտրությունները փոփոխության են ենթարկվում: Երբեմն ցանկություն է առաջանում այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին երբեք չեք ունեցել նախկինում: 
Ահա տարբեր գունային լուծումներ ձեր հագուստի համար.
/Ամենաընթերցվող նյութերից - Ընտրում ենք հագուստի գույնը ապագա մայրիկների համար " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ընտրում ենք հագուստի գույնը ապագա մայրիկների համար
 
 
Загрузка...


​Ինչպես հայտնի է, հղիության ժամանակ կնոջ ճաշակն ու նախընտրությունները փոփոխության են ենթարկվում: Երբեմն ցանկություն է առաջանում այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին երբեք չեք ունեցել նախկինում: 
 
Ընտրում ենք հագուստի գույնը ապագա մայրիկների համար
 
Ահա տարբեր գունային լուծումներ ձեր հագուստի համար.
 
Մորեգույն
 
Մորեգույնը խորհրդանշում է բարձրագույն հոգևորությունը և ձգտումը ներթափանցելու բնության գաղտնիքների մեջ: Ուրեմն` էլ ու՞մ արժե կրել այս գույնի հագուստ, եթե ոչ կնոջը, ում մարմնում նոր կյանք է ձևավորվում: Սա լուրջ, բայց ոչ «մռայլ» գույն է: Այդ պատճառով ապագա մայրերից շատերն ընտրում են այս գույնը գործնական կոստյումների համար:
 
Կապույտ
 
Կապույտը խորհրդանշում է հակումը` խոհերի և փիլիսոփայության,  բնության հետ շփման ցանկությունը: Այն նվազեցնում է նյարդայնությունը, մեղմացնում ագրեսիան և ցրում տագնապները: Ուստի այս գույնը համապատասխանում է ոչ միայն տղաներ սպասող մայրիկներին, այլև նրանց, ում բնությունը աղջիկ է նախատեսել:
 
Մանուշակագույն
 
Մանուշակագույնը խոհականության, իմաստնության և թաքուն գիտելիքների գույնն է: Թաքուն գիտելիքները վերաբերում են մայրիկներին: Զարմանալի չէ, որ բազմաթիվ հղիներ բնազդաբար ընտրում են հենց այս գույնը: Համարվում է, որ մանուշակագույնը վերականգնում է հոգեկան-զգացմունքային հավասարակշռությունը, բարելավում է քունը, հեռու է վանում տհաճությունները և վատ հիշողությունները:
 
Բորդո
 
Բորդոն,  ինչպես և կարմիրը, համարվում է տոնականության, խորհրդավորության ու գայթակղության գույն: Հենց այդ պատճառով հղիների համար պրետ-ա-պորտե հագուստ արտադրողները երեկոյան զգեստների և կոստյումների հավաքածուներ են ստեղծում հենց այս տոնական գույնով: Բացի այդ բորդոյի գաղտնիքը նրանում է, որ այն հարմար է և՛ ամենօրյա, և՛ գործնական հագուստի համար:
 
Վարդագույն
 
Վարդագույնը Վեներայի, փափկության, կանացիության և ընտանեկան հարաբերությունների գույնն է: Ժամանակակից Ու3 սարքավորումները թույլ են տալիս բավականուն շուտ որոշել երեխայի սեռը: Ուստի այն կանայք, որոնց այդ սարքավորումները դուստր են խոստանում, կարող են առանց կասկածի վարդագույն կրել արդեն հղիության 4-րդ ամսում: Բացի այդ` վարդագույնը վերջին տարիների, թերևս, ամենանորաձև գույնն է:
 
Երկնագույն
 
Ընտրում ենք հագուստի գույնը ապագա մայրիկների համարԱպագա մայրիկները,  ովքեր ամբողջ աշխարհին հաճույքով հայտնում են, թե որդի են ունենալու, հաճախ ընտրում են բաց երկնագույն հագուստ: Ի դեպ` այս գույնը համարվում է հանգստացնողներից  մեկը:  Իսկ ապագա մայրիկի և նորածնի համար հանգիստն ու լավ տրամադրությունը շատ օգտակար են:
 
Սպիտակ
 
Դե իհարկե սպիտակը լույսի, կենսական ուժի, թեթևության և անհոգության խորհրդանիշն է: Այն հագեցնում է ապագա մայրիկին դրական ներուժով ու կենսախնդությամբ: Նման հակվածությունը շատ անհրաժեշտ է, քանի որ բազմաթիվ հղի կանայք տարբեր առիթներ են գտնում ծուլանալու կամ թախծելու համար: Բացի այդ` սպիտակը ծննդի և մանկութան գույնն է:
 
Կարմիր
 
Կարմիրը ջերմության, ուրախության, տոնի, գեղեցկության ու սիրո, ակտիվության և հաղթանակի գույնն է: Այս գույնը օժտված է հատկությամբ` փոխանցելու մարդուն մեծ ներուժ, ուստի այն հարմար է հատկապես այն շրջանների համար, երբ ապագա մայրիկին տհաճություն են պատճառում մռայլ մտքերը, տոքսիկոզը և վատ տրամադրությունը: Հնում կարմիրը համարվում էր «խիստ կարևոր անձանց» գույն: Միթե կասկած կա, որ ապագա մայրիկը ևս V.I. P. է:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.03.16)
Դիտումներ: 2025 | Տեգեր: ապագա մայրիկ, նորաձևություն | - Վարկանիշ -: 0.0/0