RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Հուշում վարորդների համար. ահա, թե երբ է կարելի խմելուց հետո ղեկին նստել
 


 


   Entertrain

Ահա ալկոհոլ խմելուց հետո որքան ժամանակ անց կարելի է ավտոմեքենայի ղեկին նստել ո՛չ քեզ, ո՛չ շրջապատողներին չվնասելու համար: Ահա ակնհայտ օրինակ՝ ինչպես է ալկոհոլի տարբեր քանակությունն արյան մեջ ազդում ավտոմեքենան կառավարելու ունակության վրա:

1. Արյան մեջ 0,2-0,3 պրոմիլ ալկոհոլը զգալիորեն դանդաղեցնում է ռեակցիան: Այդ վիճակում դժվար է գնահատել՝ ինչ արագությամբ են շարժվում լույսի աղբյուրները, հեռավորությունը մինչև դրանց և դրանց չափը:

2. 0,5-0,8 պրոմիլի դեպքում՝ 1 լ. գարեջուր կամ 120 մլ օղի, տեսողական գործառույթն արգելակվում է, աչքերն ավելի դանդաղ են հարմարվում Լուսավորության տարբեր տիպերին, ավելի քիչ են ընկալում կարմիր գույնը:

3. Ալկոհոլի ավելի մեծ քանակությունը նեղացնում է տեսողական անկյունը, վարորդը դադարում է վերահսկել կողքերը տեղի ունեցողը:

4. 2,5 լ. գարեջրի կամ 300 մլ օղու օգտագործումը հանգեցնում է ավտոմեքենան կառավարելու անկարողության:

5. Արյան մեջ 5 և ավել պրոմիլ ալկոհոլի պարունակությունը պաշտոնապես մահացու է համարվոմ:

Ալկոհոլն օրգանիզմից դանդաղ է դուրս գալիս: Դրա համար կարող է պետք լինել 4-16 ժամ կամ ավել: Ամեն ինչ կախված է մարդու սեռից, քաշից, կերած սննդի քանակից, անհատական նյութափոխանակությունից:

Եթե խմելիս չես կերել, ալկոհոլն արագ հասնում է աղիներ, մարդն արագ հարբում է, արագ էլ սթափանում է:

Իսկ եթե համեղ կերել ես և խմել, ալկոհոլը մնում է ստամոքսում սննդի հետ, մինչև այն մարսվի: Այսինքն՝ մարդն ավելի դանդաղ հարբում և դանդաղ սթափանում է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.06.18) | Հեղինակ: Entertrain
Դիտումներ: 1213 | Տեգեր: Թե, համար., վարորդների, ղեկին, Ահա, Երբ, հետո, կարելի, հուշում, խմելուց | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...