Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հոնքերի ձևի շտկում
 
 


   benice.am

 

 

honqeri dzevi shtkum

Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից եվ ձեվից: Հոնքերի ճիշտ ձեվն արտահայտիչ է դարձնում աչքերը եվ թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով: Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձեվը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարեվորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:

 Հոնքերն ու դեմքի արտահայտությունը

Գաղտնիք չէ, որ դեմքի արտահայտությունը մեծ չափով կախված է հոնքերի ձեվից: Կամարաձեվ հոնքերը երիտասարդացնում են դեմքը՝ տալով նրան պարզ տեսք: Խիտ եվ լայն հոնքերը խստացնում եվ նույնիսկ կոպտացնում են դեմքը: Շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյուններում իջնում են կոպերի վրա, դեմքին տխուր արտահայտություն են տալիս եվ ծերացնում են այն:

Հոնքերի շտկումը նպատակ ունի դրանք ընդգծված դարձնել: Մեծ մասամբ հոնքերը բնականից շատ ներդաշնակ են դասավորված, որն ավելի վառ է արտահայտվում դրանց շտկումից հետո: Իհարկե խելամիտ կլինի հոնքերի շտկումն իրականացնել գեղեցկության սրահում կամ գոնե խորհրդակցել դիմահարդարի հետ:

Հոնքերի շտկումն ըստ դեմքի ձեվի

Հոնքերի ձեվի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձեվից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձեվ հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաեվ՝ մի փոքր կամարաձեվ: Կլոր դեմքի դեպքում  հոնքերը շտկելիս նախընտրելի են վերեվ ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը: հոնքերը

Գծագրում ենք հոնքերը

Հոնքերը շտկելիս կարեվոր է  ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն եվ ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է  մատիտը պահենք  քթի թեվն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերեվում հենց գտնվում է ունքի սկիզբը:

Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար  մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչեվ աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: ՈՒնքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն: Հոնքի դրսային ծայրը չպետք է ներսայինից ցածր լինի, դա դեմքին տխուր արտահայտություն կտա:



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 13.05.16 | Հեղինակ: benice.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (13.05.16) | Հեղինակ: benice.am
Դիտումներ: 2750 | Տեգեր: դեմքի խնամք, գեղեցկություն և առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...