Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Հետաքրքիր տեղեկություններ բեղմնավորման մասին
 

 


   impoqrik.am

Կնոջ օրգանիզմը նախապատրաստվում է

Ամեն ամիս` դաշտանային ցիկլի ժամանակ, կինը պատրաստվում է հղիանալու: Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը: Դաշտանի ժամանակ արգանդի խոռոչի լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս է մղվում: Դաշտանը, որը տևում է 3-5 օր, վերջանալուն պես լորձաթաղանթը կրկին վերականգնվում է: Ցիկլի ընթացքում աջ կամ ձախ ձվարանում, որոնք կապված են արգանդի հետ ֆալոպյան փողով, սկսում է հասունանալ ձվաբջիջը: 13-15-րդ օրը (պատահում է նաև ավելի ուշ), երբ ձվաբջիջը հասունանում է, ֆոլիկուլը (ձվաբջիջը) պատռվում է, կատարվում է ձվազատում, և ձվաբջիջը դուրս է գալիս, որը պատրաստ է բեղմնավորման: Ֆոլիկուլը վեր է ածվում դեղին մարմնի, որն արտադրում է պրոգեստերոն: Հղիության ամբողջ ընթացքում այս հորմոնը նպաստում է հղիության և էմբրիոնի զարգացմանը: Հղիության շաբաթները հաշվում են վերջին դաշտանի սկզբից:


Սեռական հարաբերություն

Սեռական հարաբերության ժամանակ սերմնաթափման հետևանքով միլիոնավոր սպերմատոզոիդներ տեղաշարժվում են հեշտոցով դեպի արգանթափողը: Մի քանի հարյուր սպերմատոզոիդներ ուղղվում են դեպի ձվաբջիջ, որը գտնվում է արգանդափողում: Արտադրելով իրենց հատուկ ֆերմենտը` միայն մեկ սպերմատոզոիդի հաջողվում է ճեղքել ձվաբջջի պաշտպանական շերտը և թափանցել ձվաբջջի մեջ: Ձվաբջջի և սպերմատոզոիդի կորիզների միաձուլման պրոցեսը կոչվում է բեղմնավորում: այնուհետև սկսվում է հատուկ կենսաքիմիական պրոցես, որը կանխում է մյուս սպերմատոզոիդների ներթափանցումը ձվաբջջի մեջ:

Աղբյուրներ` «Գիրք ծննդոց», հեղինակներ` Ռազմիկ Աբրահամյան, Գայանե Ավագյան



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 24.01.18 | Հեղինակ: impoqrik.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (24.01.18) | Հեղինակ: impoqrik.am
Դիտումներ: 545 | Տեգեր: մասին, տեղեկություններ, Բեղմնավորման, Հետաքրքիր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...