Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հետաքրքիր փաստեր կանանց օրգազմի մասին
 
 


   

 
Կհամաձայնեք, թերևս,որ վերջին ժամանակներում օրգազմի վերաբերյալ խոսում և գրում են անհամեմատ հաճախակի: Ի՞նչ է այն: Ընդամենը հաճու՞յք: Մի՞թե կնոջը բավականություն պատճառելուց բացի, այն այլ օգուտ չի բերում, մանավանդ որ կինը կարող է հղիանալ և երեխա լույս աշխարհ բերել նույնիսկ առանց սեքսուալ բավականության բարձրագույն պահերի:
 
 
 Հետաքրքիր փաստեր կանանց օրգազմի մասին
 
Արդեն շուրջ հարյուր տարի ամբողջ աշխարհի կենսաբաններին, հոգեբաններին և բժիշկներին զբաղեցնում է այն հարցը, թե հաճույք պատճառելուց բացի, ինչ այլ նշանակություն  կարող է ունենալ օրգազմը: Արդյունքում գոյություն ունեն ավելի քան երեսուն համոզիչ տեսություններ այն մասին, թե հատկապես հանուն ինչի է կինն ապրում օրգազմ:
 
Հանուն մարդկության շարունակության
 
Ըստ այս տեսության կողմնակիցների՝ օրգազմը գոյություն ունի պարզապես նրա համար, որպեսզի կանայք հաճելիորեն հոգնեն: Անհեթեթ կարող է թվալ «հոգնել-օրգազմ-մարդկության շարունակություն» հասկացությունների կապակցումը, սակայն՝ մինչև բացատրությանը ծանոթանալը: «Հոգնելն» այստեղ ինքնանպատակ չէ: Բանն այն է, որ այդ վիճակում կինը չի մղվում ակտիվ գործողության, իսկ արդյունքում՝ տղամարդու սերմնաբջիջը հեշտորեն հասնում է իր նպատակակետին (ի դեպ, սերմնաբջջին սպառնացող պայման է համարվում կանգնած կամ նստած վիճակում տեղի ունեցող բեղմնավորումը): Այս տեսությունը հիմնվում է հետազոտական փորձի վրա. մի քանի կանանց արգանդներում տեղադրվել են «դեպքի վայրում» օրգազմը նկարահանող մինի-տեսախցիկներ: Պարզվում է, որ կնոջ օրգազմային, թուլացող վիճակում արգանդի վզիկը մկանների ամեն մի կծկման հետ գործում է որպես սերմ ներծծող խողովակ՝ հեշտացնելով սերմնաբջիջների ներթափանցումը, ուստի և նպաստելով հնարավորինս արագ հղիանալուն (սա կարելի է բացատրել նաև ֆիզիկայի օրենքով՝ մարմինների շարժումն ու վիճակը տարածության մեջ): 
 
Ավելին` հղի կանանց մոտավորապես քառորդ մասը հաստատում է, որ իր հղիության մասին իմացել է հենց օրգազմի պահին, քանի որ այն եղել է ոչ սովորականի պես` ուժեղ կծկումներով` գրեթե ջղաձգության նման: Սակայն հնարավոր է նաև ճիշտ հակառակը. ըստ սեքսոլոգների՝  կանանց շուրջ 20%-ը սկսում է օրգազմ զգալ միայն ծննդաբերությունից հետո, իսկ 10%-ը՝ արդեն ամուսնացած և երեխաներ ունեցած, ընդհանրապես չգիտի՝ ինչ է դա:
 
Հանուն տղամարդկանց
 
Հետաքրքիր փաստեր կանանց օրգազմի մասինԸնդհանուր առմամբ կնոջ օրգազմը քիչ է տարբերվում տղամարդու օրգազմից. մարմնի որոշակի ռեակցիան, նյարդային լարվածության թուլացումը, կենսաքիմիական փոփոխությունները հավասարապես առկա են նրանց երկուսի օրգանիզմում: Սակայն կանացի օրգազմը, այնուամենայնիվ, ունի ինչ-ինչ առավելություններ: 
 
Օրինակ՝ դրա երկարատևությունը` մինչև 60 վայրկյան, իսկ առանձին դեպքերում` ավելին: Իսկ, ահա, տղամարդկանց համար քիչ է միայն իրենց ապրած օրգազմը: Լիարժեք բավարարության համար նրանք պետք է տեսնեն զուգընկերուհու օրգազմային վիճակը: Դա տղամարդու մեջ բարձրացնում է իր անձի կարևորության և տղամարդկային արժանապատվության զգացումը: 
 
Եթե նկատի ունենանք, որ ոչ մի տղամարդ չի կարող այնպես համոզված լինել իր հայրության հարցում, ինչպես կինը` իր մայրության, ինչն էլ բավականին լուրջ տագնապ է ուժեղ սեռի համար, ապա հասցնելով կնոջը օրգազմի` տղամարդը ներքին հանգստություն և համոզմունք է ձեռք բերում, որ իր` լիովին բավարարված կինը երբեք իրեն չի փոխարինի մեկ ուրիշով, քանի որ  այդ կնոջ համար ինքն  ամենակարողն է ու միակը` ամենա-ամենատղամարդը: Թերևս պարզ է առաջին հայացքից անկապակից թվացող «օրգազմ-վստահություն-հայրություն» հասկացությունների հոգեբանական սերտ կապը: Սակայն, կնոջ սեռապես բավարարված վիճակը, սիրելիի ինքնագնահատականը բարձրացնելուց բացի, ունի նաև «առողջապահական» նշանակություն: Այդպես են մտածում շվեդ սեքսոլոգները. նրանք հաստատում են, որ կնոջ օրգազմային վիճակը նպաստում է տղամարդու սրտանոթային համակարգի  գործունեությանը:  Սիրելի՛ կանայք, հանուն սիրելիի առողջության չպետք է թաքցնել զգացմունքներն ու կրքերը:
 
Հանուն ապագայի
 
Այս տեսության կողմնակիցների կարծիքով` կինը ցանկացած տղամարդու հետ չէ, որ կարող է օրգազմի հասնել, այլ միայն նրա, ով կենսաբանական չափանիշներով համապատասխանում է որպես իր ապագա երեխայի հայր: Այս դեպքում կողմնորոշիչ դեր է կատարում հոտը: Ինչպե՞ս: Բանն այն է, որ տղամարդու հետ հարաբերությունների նախնական փուլում կինը ենթագիտակցական կողմնորոշում է ունենում. նա հոտով է զգում իր սեռական զուգընկերոջ համապատասխանությունը: Եթե տվյալ տղամարդու հոտը շարունակում է նրան դուր գալ նաև սեռական ակտի ժամանակ, ապա օրգազմն անհամեմատ  շուտ և բուռն է տեղի ունենում,  որի ժամանակ կնոջ օրգանիզմը առավելագույն հակվածություն ունի բեղմնավորմանը: Պարզվում է` «հոտ-օրգազմ-ապագա» բառերը շատ ավելի ամուր կապ ունեն, քան թվում էր մեզ:
 




Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 15.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.03.16)
Դիտումներ: 4443 | Տեգեր: օրգազմ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...