Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու օրենքի մասին
 
 


   








Ռուսաստանում օրենք է ընդունվել, որով պարզեցվում է քաղաքացիության տրամադրումն այն անձանց, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ կամ նույնիսկ Ռուսական կայսրության տարածքում: Նրանց քաղաքացիություն կարող է տրվել երեք ամսվա ընթացքում, սակայն դրա համար պետք է հրաժարվել սեփական երկրի քաղաքացիությունից: Բացի այդ, Ռուսաստանում սկսել են ստուգել նրանց, ովքեր ունեն երկքաղաքացիություն:

 

Կասկած չկա, որ Հայաստանի քաղաքացիները, ովքեր աշխատում են Ռուսաստանում եւ այնտեղ երեք ամիս մնալու իրավունք ունեն, այդ երեք ամիսը կօգտագործեն ռուսական քաղաքացիություն ստանալու համար: Այն թույլ կտա Ռուսաստանում ապրել որքան ուզեն, ստանալ ռուսական թոշակ, որը բարձր է Հայաստանից: Հայրենասիրությունն էլ կդրսեւորվի Թուրքիայի դեսպանատների դեմ ակցիաներով, Տաշիր երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, եւ այլն:

 

Կառաջարկեն հենց այս տարբերակը. Ռուսաստանում ապրող հայաստանցիները կարող են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից ու ստանալ ՌԴ անձնագիր:

 

ՀՀ Միգրացիայի պետական կոմիտեի ղեկավար Գագիկ Եգանյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիների 10 տոկոսն ունի ռուսական անձնագիր: Եթե Ռուսաստանը քիչ ինչ խստացնի երկքաղաքացիության կանոնները, այդ 10 տոկոսն անմիջապես կհրաժարվի Հայաստանի քաղաքացիությունից:

 

Արդյունքում, Հայաստանի բնակչությունը կիսով չափ կդառնա ռուսաստանցի, եւ դա կլինի գաղութացման ամենաանարյուն եւ ուրախալի գործընթացն աշխարհում, երբ բոլորը գոհ են,- գրում է Lragir.am:








Ռուսաստանը 2014 թ. հունվարից կոշտացրել է միգրացիոն օրենքները: Միգրանտները, ովքեր ՌԴ տարածքում են գտնվում առանց վիզայի, չեն կարող երկրում մնալ 3 ամսից ավելի: Հայաստանը ցանկանում է, որ իր միգրանտներին թույլ տան Ռուսաստանում ավելի երկար մնալ: Սակայն Մոսկվան առայժմ ընդառաջ չի գնացել այդ խնդրանքին:
 



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 08.02.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.02.17)
Դիտումներ: 42475 | Տեգեր: ստանալու, մասին, կարգով, օրենքի, քաղաքացիություն, ՌԴ, Հեշտացված | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...