Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ինչպիսին է մանուշակագույն մազերով հայուհի Սերինեն իր անիմե կերպարից դուրս
 
 


   Blognews.am

Սերինեին գիտեն շատերը, նրան ճանաչում են փողոցում, հաճախ մոտենում են, գրկախառնվում, բայց ոչ միշտ է այսպես եղել. անցյալում եղել են անգամ դեպքեր, որ Սերինեին սպառնացել են: BlogNews.am-ը լուսանկարել է այս հայուհուն ու մի փոքր էլ իմպրովիզ է արել, թե ինչպիսի տեսք կունենար Սերինեն, եթե լիներ սևահեր և իր ներկայիս կերպարից դուրս:
 

- Գիտեմ, որ բազմիցս խոսել ես քո կերպարի մասին, բայց մի անգամ էլ ասա՝ ինչո՞ւ որոշեցիր բոլորից տարբերվել և հենց այս կերպ։  

- Առաջ ես շատ սովորական աղջիկ էի և շատ բարդույթներ ունեի թե՛ մարդկանց հետ շփվելու, թե՛ հագնվելու հարցում, անգամ չգիտեի` ինչ եմ ուզում դառնալ ապագայում: Ինձ համար անիմե հերոսները միշտ էլ ունեցել են իդեալական գեղեցկություն, բայց երբ սկսեցի ավելի շատ նայել ճապոնական ֆիլմեր, սկսեցի սիրել ամեն ինչ այդ ֆիլմերում, այդ թվում՝ երաժշտությունը: Երբ փորձեցի նմանվել այդ հերոսներին, դեռ սովորում էի դպրոցում և չէի կարող մազերս ներկել կամ էլ դիմահարդարված գնալ դպրոց, բայց սկսեցի ոճային փոփոխությունների ենթարկել ինձ, օրինակ՝ նախկինում միշտ տաբատներով էի և չէի հագնում կիսաշրջազգեստներ, իսկ երբ հագա, բոլորի մոտ շոկ էր: Այդ օրվանից սկսվեցին փոփոխությունները, ես սովոր չէի, որ բոլորը պետք է ինձ նայեն, այդ ժամանակ եթե մեկը մյուսներից տարբերվում էր, նշանակում է՝ էմո էր, բայց հիմա դա փոխվել է:


 

- Հասարակությունն ինչպե՞ս էր քեզ ընդունում առաջ և ինչպե՞ս է քեզ նայում հիմա։

- Առաջ շատ վատ բաներ էին կատարվում ինձ հետ, լինում էին դեպքեր, երբ մեքենայից իջնում էին և ուժով ստիպում էին նստել մեքենա կամ դանակով էին փորձում ինձ սպառնալ, բայց դա մնացել է անցյալում: Ես իրականում չգիտեմ նման վերաբերմունքի պատճառները, երևի ես այդ մարդկանց համար աննորմալ էի, բայց իմ կարծիքով նրանց արարքն ավելի վատ էր։ Հիմա, բարեբախտաբար, չեն լինում այդպիսի դեպքեր: Ես ոճիս պատճառով շատ խնդիրներ ունեի դպրոցում, տնօրենը միշտ զայրանում էր: Դպրոցն ավարտելուց հետո ներկեցի մազերս, իհարկե՝ որոշ հատված, և այդ ժամանակ իմ կյանքում շատ վատ էր ամեն ինչ, անգամ եղել է, որ մի քանի ամիս տանից դուրս չեմ եկել, քանի որ վախենում էի հասարակությունից։ Հետո հասկացա, որ չպետք է վախենամ և չեմ թողնի, որ ինչ-որ մեկն ինձանից ուժեղ գտնվի: Տանից դուրս եկա ականջակալներով և աշխատում էի չլսել կողքից` ինչ են խոսում։ Եղել են դեպքեր, երբ եկել են, մազերս քաշել են կամ էլ ինձ գրկել են: Ինձ հիմնականում տիկնիկ են ասում, բայց իրականում դա ինձ դուր չի գալիս, քանի որ ես տիկնիկի չեմ ուզում նմանվել և անգամ չեմ հասկանում այն աղջիկներին, ովքեր ուզում են տիկնիկի նմանվել:


- Ինչպիսի՞ն է այն Սերինեն, որ չունի վարդագույն մազեր, որ չի շպարվում, ինչպես անիմեները և չի փորձում տարբերվել ուրիշներից:

- Մի դեպք պատմեմ. երբ ես փոքր էի, միշտ ցանկանում էի ինքս ինձ տեսնել քսան տարեկանում, պատկերացնում էի, որ կլինեմ տնտեսագետ և ավելի դասական տեսք կունենամ, բայց չէի մտածում, որ այսպիսի տեսք կունենամ: Վերջերս իմ օրագիրն էի կարդում, որ փոքր տարիքում էի գրել, այդ ժամանակ ապրում էինք Պարսկաստանում, և ես միայն երազում էի Հայաստան գալու մասին: Երբ եկանք Հայաստան, դասընկերներս ինձ սկսեցին պարսիկ անվանել, միանգամից հիասթափվեցի Հայաստանից և ամեն օր լացելով գալիս էի տուն: Ես փոքր տարիքից շփվող չեմ եղել, դպրոցում նույնիսկ գիտեին, թե ես համր եմ, տանն էլ ամբողջ օրը սենյակում փակվում էի և իմ ստեղծած տիկնիկներով էի խաղում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ես սիրում եմ ճապոներեն լեզուն, և արդեն երկու տարի է՝ սովորում եմ այն, անգամ աշակերտներ ունեմ:


 

- Ընտանիքդ ինչպե՞ս ընդունեց քո կերպարանափոխությունը։

- Սկզբում մայրիկիս համար մեծ շոկ էր, իսկ հիմա դուր գալիս է իմ ոճը, բայց նա վախենում էր, որ դրսում ինձ կնեղացնեն: Հիմա արդեն ընտանիքս սովորել է իմ կերպարին, նրանք պարզապես հասկացան, որ այսպես ես ինձ ավելի լավ և երջանիկ եմ զգում: Ես վատ բան չեմ անում, որ իմ ծնողները դեմ լինեն, ավելի լավ է՝ թող մտածեն այն երեխաների ծնողները, ովքեր 13-14 տարեկանից սկսում են ծխել, փաբեր հաճախել, խաբել իրենց ծնողներին, դա ինձ համար անընդունելի է: Եթե անգամ խանութ եմ գնում, իմ ծնողն իմանում է դրա մասին, իմ մայրն արժանի չէ, որ ես նրան խաբեմ, դրա համար իմ ծնողները վստահում են ինձ:


- Քեզ տեսնողների արձագանքը բավականին բացասական է, արդյոք լինո՞ւմ են մարդիկ, ովքեր խուսափում են քեզ հետ շփվել։

- Նկատել եմ, որ մարդիկ կան, որ երբ տեսնում են քեզ, այնքան բարի են ժպտում, և երբ տեսնում եմ այդ մարդկանց, հասկանում եմ, որ այս ամենն իզուր չէ: Կան մարդիկ, ովքեր ինձ հավանում են և այդքան էլ չարացած չեն իմ հանդեպ, կան մարդիկ էլ, որ իմ նկարները սկսում են քննարկել, վատաբանել, բայց լինում են նաև այնպիսինները, ովքեր ինձ պաշտպանում են այնպես, կարծես իմ հարազատը լինեն:


- Քո ընկերներն է՞լ են կերպարով քեզ նման, թե՞ ոչ։

- Ես ունեմ երեք մոտիկ ընկերներ, ում հետ ընկերություն եմ անում արդեն տասը տարի, առաջ ես նրանց նման էի, բայց երբ սկսեցի տարբերվել, նրանք ամեն ինչ արեցին, որ ինձ դարձնեին նախկին Սերինեն, նրանց դուր չէր գալիս իմ ոճը: Իմ կյանքը, սակայն, ես եմ տնօրինում, վերջերս էլ ճապոնական մի ֆիլմ նայեցի, որտեղ ասվում էր՝ «եղիր վարորդը քո կյանքի, ոչ թե ուղևորը»։ Այս բառերի մեջ խորը իմաստ կա, ես էլ աշխատում եմ այդպես վարվել: Գիտեք` ես էլ շատ բան չեմ հավանում իմ ընկերների մեջ, օրինակ՝ նրանք սիրում են ակումբներում պարել, իսկ ես՝ ոչ, բայց հանուն նրանց եմ գնում: Յուրաքանչյուր մարդ ազատ է սիրելու, երազելու, ապրելու այնպես, ինչպես ուզում է:

Շարունակությունը՝ այստեղ:



 





Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 15.05.17 | Հեղինակ: Blognews.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.05.17) | Հեղինակ: Blognews.am
Դիտումներ: 1138 | Տեգեր: անիմե, դուրս, մազերով, Ինչպիսին, մանուշակագույն, Հայուհի, իր, Սերինեն, կերպարից | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...