RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Հայկական պանրի կտորը՝ Ռոստովում սկանդալի պատճառ
 


 


   

Ռոստովի բնակչուհի Աննա Զագորսկայա-Վիները պատմել է քաղաքի ցանցային խանութներից մեկում հայկական պանրի հետ կապված միջադեպի մասին:

«Խանութի երեք աշխատակիցներ ինձնից խլեցին հայկական տնական պանրի կտորը: Տնականը տեսքից էլ երևում է: Ինձ գործընկերս օրերս հյուրասիրել էր: Դրամարկղի մոտ անվտանգության աշխատակիցը խնդրեց ինձ ցույց տալ պայուսակիս պարունակությունը: Տեսնելով պանրի կտորը՝ նա կապով կանչեց ինչ-որ մեկի: Մի կին մոտեցավ՝ երկու օգնականների հետ և հրամայեց անվտանգության աշխատակցին մի կողմ գնալ, իսկ ինձ՝ հանել պանրի կտորը, այնուհետև ուղղակի խլեց ձեռքիցս այն՝ ասելով՝ դա մերն է»,- VKontakte-ի «Գլխավոր Ռոստով» խմբում հրապարակման մեջ նշում է բնակչուհին:

Աննան ոստիկանություն չի կանչել և աղմուկ չի բարձրացրել պանրի կտորի համար, սակայն հիպերմարկետի աշխատակիցների հետ տեղի ունեցած միջադեպն անվանել է ավազակություն:

Հայկական պանրի հետ կապված միջադեպը սոցցանցերում դարձել է բուռն քննարկումների առիթ. Ռոստովի բնակիչներն Աննա Զագորսկայա-Վիների գրառման ներքո խորհուրդ են տվել վերջինիս դիմել ոստիկանություն կամ խանութի աշխատակիցների նկատմամբ բողոք գրել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (27.05.18)
Դիտումներ: 2328 | Տեգեր: Ռոստովում, սկանդալի, պատճառ, Հայկական, Պանրի, կտորը՝ | - Վարկանիշ -: 0.0/0