RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Հայաստանում 15 տարեկան անչափահաս տղաների 21 տոկոսն արդեն սեռական հարաբերություն է ունեցել
 


 


   Med.news.am

Հայաստանում 15 տարեկան տղաների 21 տոկոսը եւ 15 տարեկան աղջիկների 1 տոկոսն արդեն սեռական հարաբերություն է ունեցել «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» վերնագրով հետազոտության համաձայն, որը երկրում անցկացվել է 2013-2014 թվականներին եւ որի արդյունքները վերջերս են հրապարակվել: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի քաղաքների եւ գյուղերի վերաբերյալ տվյալները նկատելիորեն տարբերվում են. որպես կանոն, սեքսով  մեկ անգամ արդեն զբաղվել է Երեւանում անչափահասների 34 տոկոսը, այլ քաղաքներում ապրողների   11 տոկոսը եւ գյուղերում ապրողների 22 տոկոսը:

Հետաքրքիր է, որ դրանք   ամենացածր ցուցանիշներն են այն բոլոր երկրներում, որտեղ անցկացվել է «Դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» վերնագրով հետազոտությունը. այլ երկրներում  երեխաների մեծ մասը սեռական կյանքը սկսում է պատանեկան տարիքում:

Միաժամանակ հետազոտությունը ցույց է տվել, որ հայ անչափահասները հակաբեղմնավորման մասին շատ քիչ գիտելիքներ ունեն, իսկ վերջին սեռական ակտի ընթացքում պահպանակ է օգտագործել սեռական կյանքով ապրող տղաների ընդամենը 51 տոկոսը:

Ինչ վերաբերում է ավելի մեծ երեխաներին, հետազոտությունը ցույց է տվել, որ 17 տարեկանում սեռական կյանքով ապրել է տղաների  52 տոկոսը եւ աղջիկների` 3 տոկոսը: Նրանց 28 տոկոսը Երեւանից է, 17 տոկոսը` այլ քաղաքներից եւ 24 տոկոսը` գյուղերից:

Միաժամանակ տղաների 74 տոկոսը եւ աղջիկների  ընդամենը 7 տոկոսն է սեռական առաջին փորձի ընթացքում պահպանակ օգտագործել, իսկ ժամանակային առումով վերջին ակտի ընթացքում` տղաների 73 տոկոսը եւ աղջիկների 14 տոկոսը: Ավելին, տղաների 37 տոկոսը եւ աղջիկների 9 տոկոսը խոստովանել է, որ իրենց կյանքում առաջին սեքսից առաջ ալկոհոլային ըմպելիքներ են օգտագործել եւ/կամ թմրանյութեր: 

Հետազոտության հեղինակներն անհանգստացած են այն փաստից, որ հայ անչափահասները քիչ տեղեկություններ ունեն հակաբեղմնավորման եւ սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին: Նրանց խոսքով, առանց այդ գիտելիքների, անչափահասների պահվածքը ռիսկային է, ինչը նրանց համար կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել անցանկալի հղիությունների եւ սեռական վարակների տեսքով:  Այդ պատճառով հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս անչափահասներին տեղեկություններ տրամադրել սեռական կյանքի եւ ՍԵՓՀ-ի կանխարգելման մասին ինչպես դպրոցներում, այնպես էլ համայնքներում:   

Հիշեցնենք, որ դպրոցական տարիքի երեպաների պահվածքի վերոհիշյալ հետազոտությունն անցկացնում են աշխարհի 44 երկրում, եվրոպական երկրների մեծամասնությունում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ իհարկե Հայաստանում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.03.18) | Հեղինակ: Med.news.am
Դիտումներ: 1072 | Տեգեր: 15, տոկոսն, անչափահաս, Արդեն, սեռական, տարեկան, Հայաստանում, 21, Տղաների, հարաբերություն | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |