Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հայաստանցի ամենաերիտասարդ «օրենքով գողերը»
 
 
Загрузка...


Pastinfo.am. «Primecrime.ru» -ի տեղեկացմամբ՝ հայերն ունեն 82 քրեական հեղինակություն, որոնցից 42-ը թագադրվել են «օրենքով գող», իսկ նրանցից 23-ն էլ տարիների ընթացքում թագազրկվել:

 

Քրեական աշխարհում բավական երիտասարդ տարիքում բարձր դիրքի է հասել երևանցի Մանուկյան Մանուկը, նույն ինքը «Պարիկ Մանուկը», ով օրենքով գող է կարգվել տակավին 17 տարեկանում: Նա ծնվել է 1929 թվականին` Երեւանում, և արդեն 1946 թվականին թագադրվել որպես «օրենքով գող» եւ մինչեւ մահ պահպանել իր տիտղոսը: Նա մահացել է 2001 թվականին:

 

18 տարեկանում «օրենքով գող» է թագադրվել Երեւանսկի Սևոն, նույն ինքը` Երեւանում ծնված Արմեն Մանուկյանը: Վերջինս ծնվել է 1976 թվականին, իսկ 1998-ին` հռչակվել որպես «օրենքով գող», սակայն շատ կարճ ժամանակ անց զրկվել այդ կարգավիճակից:

 

19 տարեկանում «օրենքով գող» է կարգվել ազգությամբ ասորի, Հայաստանում ծնված Ալեքսեյ Բիչկովը: Նա ծնվել է 1976 թվականին, «օրենքով գող» կարգվել 1995 թվականին: Թեև նաև պետք է նշենք, որ «Գայգունոկ» մականունով հատնի Ալեքսեյը ոչ միայն այդ տիտղոսն է կարճ վայելել, այլ ընդհանրապես` կարճ կյանք է ունեցել: Վերջինս մահացել է 2006 թվականին` ճանապարհատրանսպորտային պատահարից և հուղարկավորվել ծննդավայրում` Արզնիում: Չնայած կարճ կյանքին` նա հաջողացրել է 4 անգամ դատվել:

 

Նույն տարիքում` 19 տարեկանում «օրենքով գող» է կարգվել նաև լոռեցի Արման Ջանինյանը: Նա ծնվել է Օձունում` 1977 թվականին, իսկ «օրենքով գող» թագադրվել 1996 թվականին, սակայն ներկայումս զրկվել է ադ տիտղոսից:

 

20 տարեկանում «օրենքով գող» է թագադրվել Վզգոն` Վազգեն Ներսիսյանը: Նա ծնվել է 1936 թվականին` Երևանում, իսկ 1956 թվականին թագադրվել որպես «օրենքով գող» և արդեն քանի տասնամյակ համարվում է հանցավոր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Հեղինակություն վայելող մեկ այլ անձ` Ռաֆայել Բաղդասարյանը՝ նույն ինքը Սվո Ռաֆոն, օրենքով գող է թագադրվել 25 տարեկանում` 1955 թվականին:

 

«Օրենքով գողի» տիտղոսն ամենաքիչը վայելածների թվում է 1969 թվականին Վարդենիկում ծնված Արմեն Բենիկի Հարությունյանը, ով թագադրվել է 1998 թվականի փետրվարին, իսկ թագազրկվել 1999 թվականի մարտին` Ռուսաստանում նույն թվականի փետրվարին բռնվելուց հետո:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (19.03.16)
Դիտումներ: 3345 | Տեգեր: քրեական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...