Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հայ զինվորին գլխատում են՝ աշխարհը լռում է, իսկ երբ եվրոպացու մատն է փուշ մտնում, մեծ աղմուկ են բարձրացնում. ԱՍԱԼԱ-ի մարտիկ
 
 


   asekose.am


 
Հայ զինվորի պայքարի ու քաջության ոգին անակնկալ է եղել շատերի, այդ թվում՝  ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի համար.

«Ճիշտն ասած, չէի սպասում, շատ զարմացած եմ:  Փա՛ռք մեր զինվորներին, որ կարողացան պահել հողերը: Գաղտնիք չէ, որ ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը, կցանկանայի, որ այսպես էլ շարունակվեր: Սփյուռքահայերին էլ կոչ կանեի վերադառնալ Հայաստան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վազգեն Սիսլյանը:

Ինչ վերաբերում է  թշնամու գործողություններին, ապա դրանք անակնկալ չեն եղել նրա համար.

«Ադրբեջանի գործողությունների մեջ ոչ մի անակնկալ բան չեմ տեսնում: Ամեն օր կարելի է ոտնձգություն սպասել: Երբ դիտում եմ իրենց հեռուստաալիքները, տեսնում եմ, որ հայերի հանդեպ մշտապես ատելություն է սերմանվում: Անընդհատ հնչում են վայրենի երգեր՝ Արցախի, Լաչինի իրենցը լինելու մասին»,-նշեց Վազգեն Սիսլյանը:

Ինչ վերաբերում  է «հողերը զիջելու» մասին խոսակցություններին, ԱՍԱԼԱ-ի մարտիկը պատասխանեց. 

«Ես դեմ եմ անգամ մեկ սանտիմետր հող զիջելուն»:

Խոսելով կատարվածի ու աշխարհի արձագանքի մասին՝ «Վան» գործողության հրամանատարը նկատեց.

«Հայ զինվորին գլխատում են՝ աշխարհը լռում է, իսկ երբ եվրոպացու մատն է փուշ մտնում, մեծ աղմուկ են բարձրացնում: Աշխարհից պետք է պահանջել՝ ճանաչել Արցախի անկախությունը»:



Անի Կարապետյան
 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 12.05.16 | Հեղինակ: asekose.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (12.05.16) | Հեղինակ: asekose.am
Դիտումներ: 1972 | Տեգեր: ազատամարտ, Արցախ, քաղաքական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...