Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հայ աղջկան հայերը Դուբայում ենթարկել են սեռական շահագործման
 
 
Загрузка...


Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է արտերկրում հայ մի աղջկա սեռական շահագործման ենթարկելու փաստը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ստեփանավանի եւ Թալինի բաժինների ծառայողների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում հուլիսի 13-ին պարզվել է, որ 1960 թ. ծնված Ծովիկ Ա.-ն 2007 թ. օգոստոսին նախնական համաձայնության գալով ԱՄԷ Դուբայ քաղաքում գտնվող, 1963 թ. ծնված Նելլի Ն.-ի (գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քր. օր-ի 132-պ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով) հետ, ՀՀ-ում հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով խաբեությամբ վերջինիս մոտ է ուղարկել 1978 թ. ծնված Սուսաննա Դ.-ին:  

Վերջինս Նելլի Ն.-ի կողմից Դուբայ քաղաքում շուրջ 20 օր ենթարկվել է սեռական շահագործման: Պարզվել է նաեւ, որ 2008 թ. փետրվարին, ՀՀ վերադառնալուց հետո, Սուսաննա Դ.-ին խաբեությամբ հավաքագրել եւ նորից Դուբայ է տեղափոխել 1987 թ. ծնված Մարգար Ն.-ն: Այնտեղ 1974 թ. ծնված Արմենուհի Պ.-ն (գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քր. օր-ի 132-պ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով) Սուսաննա Դ.-ին շուրջ 6 ամիս ենթարկել է սեռական շահագործման:

Ծովիկ Ա.-ն հուլիսի 3-ից գտնվում է կալանքի տակ: Ձեռնարկվում են միջոցառումներ Մարգար Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (17.12.16) | Հեղինակ: News.am W
Դիտումներ: 4290 | Տեգեր: Են, ենթարկել, ՀԱՅԵՐԸ, Հայ, աղջկան, շահագործման, Դուբայում, սեռական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...