/Ամենաընթերցվող նյութերից - Հայ աղջիկները նո՞ւյնպես կզորակոչվեն բանակ 168.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հայ աղջիկները նո՞ւյնպես կզորակոչվեն բանակ
 
 
Загрузка...



 

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հունվարի 24-ին հայտարարել է, որ ինքը չեղյալ է հայտարարել այն նորմատիվային ակտը, որն արգելում էր կանանց՝ ռազմաճակատի առաջին գծում մասնակցել պատերազմական գործողություններին: Այդ նորմատիվային ակտն ԱՄՆ-ում ընդունվել էր 1994թ., որի նպատակը կանանց զոհվելու հնարավորության բացառումն էր:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի  Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները մշակել են մի օրինագիծ, որով առաջարկվում է բանակ զորակոչել 18 տարին լրացած բոլոր աղջիկներին: Զինկոմիսարիատներն աղջիկներին ծանուցագիր կուղարկեն այնպես, ինչպես տղաներին, սակայն աղջիկները հնարավորություն կունենան բանակ գնալ միայն ցանկության դեպքում, այսինքն՝ կամավոր: Ռուսաստանը կանգնած է լուրջ դեմոգրաֆիական խնդրի առջև. այնտեղ ոչ միայն բնական աճ չկա, այլև  բնակչությունն անընդհատ պակասում է՝ այնպես, ինչպես Հայաստանում:

Ռուսաստանում որոշ փորձագետներ առաջարկում են կիրառել հետևյալ բանաձևը` «Ծննդաբերիր կամ ծառայիր», ըստ որի՝ զինվորական ծառայությունից կարելի է ազատել ամուսնացած կանանց՝ դրանով խթանելով ամուսնությունների թվի աճը:
Ռուսաստանում այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվում ինչպես՝ կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց շրջանում: Կանայք պնդում են, որ երկրի ամբողջ հոգսն առանց այն էլ իրենց ուսերին է, և հիմա փորձում են տղամարդկանց վրայից գցել նրանց միակ պարտականությունը՝ հայրենիք պաշտպանելը: Տղամարդ փորձագետները համոզված են, որ դա կարող է հանգեցնել ոչ թե ծնելիության աճի, այլ արտագաղթի նոր ալիքի, այս անգամ՝ երիտասարդության շրջանում:

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ նախագահ ընտրվելու դեպքում բանակը դարձնելու է պրոֆեսիոնալ, ինչը նշանակում է, որ զինվորական ծառայության դիմաց մարդիկ պետք է վճարվեն: Բագրատյանն իր հետ հանդիպմանը եկած կանանց ասում է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է պայմանագրային զինծառայության վերցնել նաև կանանց: Բագրատյանի այս նախընտրական խոստում-հայտարարություններն այնքան էլ էնտուզիազմով չեն ընկալվում կանանց կողմից:


Շարունակությունը՝ այստեղ.

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (22.05.16) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 3358 | Տեգեր: հասարակություն, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0