Ահա մի քանի վարժություն, բայց ոչ սովորական, այլ սեքսուալ վարժություններ: 

Այս վարժանքները կօգնեն վայելել սեքսըՍեքսի ստանդարտ դիրքերի ժամանակ աշխատում են ավելի քիչ մկաններ՝ ապահովելով միօրինակություն: Գոյություն ունեն մեթոդներ, որոնք կօգնեն տիրապետել ձեր մարմնին լիարժեքորեն:

/Ամենաընթերցվող նյութերից - Հատուկ սեքսուալ վարժություններ, որոնք կօգնեն վայելել սեքսը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հատուկ սեքսուալ վարժություններ, որոնք կօգնեն վայելել սեքսը
 
 
Загрузка...


Ահա մի քանի վարժություն, բայց ոչ սովորական, այլ սեքսուալ վարժություններ: 

 
Այս վարժանքները կօգնեն վայելել սեքսըՍեքսի ստանդարտ դիրքերի ժամանակ աշխատում են ավելի քիչ մկաններ՝ ապահովելով միօրինակություն: Գոյություն ունեն մեթոդներ, որոնք կօգնեն տիրապետել ձեր մարմնին լիարժեքորեն:
 
Տրամադրեք այս վարժություններին մի փոքր ժամանակ և անպայման կլսեք` «Դու իդեալական ես»: Ի դեպ, սիրելի՛ կանայք, այս վարժությունները կատարել է նաև անզուգական Մերելին Մոնրոն:
 
Փուլ առաջին
 

№1

Վարժությունը սկսելուց առաջ պառկեք հարթ մի տեղ, փորի վրա: Սակայն, երբ յուրացնեք այս վարժությունը, այն կարելի է կատարել անգամ աթոռին նստած կամ մետրոյի մեջ:
 
1. Հատակին պառկած՝ դեմքի դիմաց խաչեք ձեռքերը և դրեք ճակատին:
 
2. Ձգեք նստատեղն այնքան ուժեղ, որքան կարող եք: Պահեք 5-10 վայրկյան այնուհետև թուլացրեք:
 
3. 10 անգամ անելուց հետո միացրեք նաև փորի մկանները, այդ ժամանակ արդյունքն ավելի մեծ կլինի:
 
Օրական 5-10 անգամ կատարեք այս վարժությունը:
 
№2
Երբ առաջին վարժության կատարումը կդառա սովորական, կարող եք կատարել այն ամենուր՝ ժամանակ տրամադրելով ներքին մկանները մարզելուն: Լարեք և թուլացրեք հեշտոցի մկանները, այնպես կարծես պահում եք մեզը: Այս հեշտ վարժությունը որքան շատ անեք, այնքան դրական կազդի ձեր սեռական կյանքի վրա:
 
№3
 
Այս վարժությունը կատարելու համար հարմար կլինի նստել բազկաթոռին՝ հենված մեջքով այնպես, որ տեսանելի լինեն որովայնային մկանները: Ձգեք որովայնը և նայեք, թե ինչ ուժով սեղմվելու դեպքում է տալիս լավագույն արդյունքը` հարթ որովայն՝ առանց ավելորդությունների: Ձեզ դո՞ւր է գալիս: Ուրեմն հիմա այդպես սեղմած կատարեք նաև առաջին երկու վարժությունները և կտեսնեք, թե որքան արագ կսկսեն բացահայտվել ձեր մարմնի իսկական հնարավորությունները:
 

№4 

 
1. Պառկեք հատակին դեմքով ներքև և ձեռքերը մարմնի ուղղությամբ հանգիստ թողեք:
 
2. Մեջքի մկանները ձգելով՝ բարձացրեք իրանը և գլուխը թեքեք այնքան, որ տեսնեք առաստաղը:
 
3. Դանդաղ իջեք: Օրեկան 3 անգամ այս վարժությունը կատարելով դուք կունենաք ճկուն մարմին:
 
Փուլ երկրորդ
 

 
 
№1
 
1. Նստեք հատակին, ոտքերը ձգեք, ձեռքերը ծնկներին:
 
2. Ձգեք նստատեղն այնպես, որ դրա օգնությամբ կարողանաք հատակի վրա առաջ շարժվել: Շարժման ընթացքում թեթև ծալեք ծունկը, բայց նորից ուղղեք ամեն շարժումից առաջ:
 
Այս վարժությունը միայն մկանների ամրացման համար չէ, այլև ազդրերի և նստատեղի ավելորդ ցելյուլիտից ազատվելու:
 
№2
 
1. Ելման դիրք ընդունեք. ոտքերը ուսերի լայնությամբ, հենվեք կրունկների վրա:
 
2. Թեքեք ոտնաթաթերը ներս, հետո հակառակ ուղղությամբ: Կատարեք վարժությունը 7 անգամ:
 
3. Ապա տեղափոխվեք թաթերի վրա և կրունկները թեքեք ներս և հակառակ ուղղությամբ: Կատարել 7 անգամ: Այս վարժության շնորհիվ ձգվում են գոտկատեղի ներքին մկանները: Հասկանալի է, թե որքան կարևոր է դա:
 
№3.
 
1. Հենված կանգնեք պատին, այնպես որ կրունկները, նստատեղը և մեջը հպվեն պատին:
 
2. Սեղմեք նստատեղն այնպես, որ առաջ գա և հեռանա պատից:
 
3. Մնացեք այդ դիրքում 5-10 վայրկյան և նորից ընդունեք ելման դիրք: Կրկնեք 3 անգամ:
 
Ավելի մանրամասն թեմայի մասին կարդացեք այստեղ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (15.03.16)
Դիտումներ: 1965 | Տեգեր: սեքսի տեխնիկա և տեսակներ, միայն կանանց համար | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...