/Ամենաընթերցվող նյութերից - Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը և փորձության ենթարկեց նրան. ահա թե ինչ տեղի ունեցավ հետո " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Հարուստ տղան ընկերների հետ գրազ եկավ և որոշեց ստուգել իր աղքատ ընկերուհու մաքրությունը և փորձության ենթարկեց նրան. ահա թե ինչ տեղի ունեցավ հետո
 


 


   

Անտոնը հարուստ ընտանիքի զավակ է: Ծնողները նրա համար ավտոմեքենա են գնել, երեք սենյականոց բնակարան նվիրել ծննդյան տարեդարձի օրը: Բացի այդ՝ նրանք ամեն կերպ երես են տվել տղային, սակայն Անտոնը շատ լավ մարդ է, նա չի գոռոզացել այդ ամենից, լավ հումորի զգացում ունի:

Սովորելու տարիներին նա հանդիպեց Ալիսայի հետ, ով հասարակ ընտանիքից էր: Նրանց միջև սկսված հարաբերությունների հենց սկզբից Անտոնին բոլորը վստահեցնում էին, որ Ալիսան իր հետ ընկերություն է անում միայն փողերի համար և շատ շուտով լքելու է նրան:

Մինչդեռ Անտոնը հաստատ համոզված էր իր և ընկերուհու զգացմունքների մեջ, ուստի որոշեց 100 եվրոյի վրա գրազ գալ Ալիսային նյութապաշտ համարողների հետ:

Մի անգամ Անտոնն Ալիսայի մոտ գնալուց առաջ զանգահարեց նրան և, նախապես զգուշացնելով իր համակուրսեցուն, միացրեց հեռախոսի բարձրախոսը.

- Ալիսա՛, հասկանում ես… Մի խոսքով` հայրս որոշել է ձեռքիցս վերցնել և՛ ավտոմեքենան, և՛ բնակարանը, ինչպես նաև ինձ զրկել է ֆինանսական միջոցներից ու ժառանգությունից: Նա ինձ ասաց, որ ինքս սովորեմ, աշխատեմ, գումար վաստակեմ, որ կարողանամ ապրել: Ինձ թվում է՝ ստիպված եմ լինելու հանրակացարան տեղափոխվել: Գրողը տանի, ի՞նչ է լինելու:

Ի պատասխան` Ալիսան ասաց.

- Լո՞ւրջ, ասա՛, որ չես ստում: Ուռա՜, հայրդ իսկական իմաստուն է: Ես անձամբ այսօր երեկոյան նրա ձեռքը կսեղմեմ: Փաստորեն, էլ ստիպված չենք լինի քո թանկարժեք մեքենայով շրջել և աստղաբաշխական գներով հագուստ կրել, այժմ ոչ ոք էլ ինձ չի համարի ծախված աղջիկ:

Պարտված 100 եվրոն Անտոնի համակուրսեցին ստիպված եղավ նրան վճարել կես տարի անց, երբ կարողացավ հավաքել այդ գումարը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (05.03.18)
Դիտումներ: 2785 | Տեգեր: իր, տղան, Աղքատ, գրազ, որոշեց, հետ, եկավ, ընկերների, ստուգել, հարուստ | - Վարկանիշ -: 0.0/0