Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Հարց գինեկոլոգին. ինչու է կուսաթաղանթը լայնանում
 
 
Загрузка...


ՀԱՐՑ

«Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ։ Շատ եմ խնդրում, եթե դժվար չէ, պատասխանեք իմ հարցին․ այն ինձ համար շատ կարևոր է: Ես այցելել եմ գինեկոլոգի, և նա ինձ զննել է ու ասել, որ իմ կուսաթաղանթն ամբողջական է, բայց լայնացած է։ Խնդրում եմ, ասեք՝ ինչ է դա նշանակում, ինչու է կուսաթաղանթը լայնանում և արդյոք դա նշանակում է, որ առաջին սեռական հարաբերության ժամանակ ինձ մոտ արյան հետքեր չեն լինի։ Նախապես շնորհակալ եմ»:


ՊԱՏԱՍԽԱՆ

Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիսարևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը: 

 

Որպեսզի հասկանալի լինի պատասխանս, նախ մի քիչ կուսաթաղանթի կառուցվածքից խոսենք:

Կուսաթաղանթը լորձաթաղանթի ծալք է, որը գտնվում է հեշտոցի մուտքի մոտ`հանդիսանալով սահման արտաքին ու ներքին սեռական օրգանների միջև: 

Այն կազմված է շարակցական հյուսվածքից ու լորձթաղանթից: Շարակցական հյուսվածքն իր հերթին սնուցվում է արյունատար անոթներով, մազանոթներով, այստեղ կան նյարդային վերջույթներ: Կուսաթաղանթն օժտված է առաձգականությամբ:

Կուսաթաղանթում տեղակայված արյունատար անոթների քանակից ու հաստությունից է կախված նկատվող արյան քանակությունն ու ծավալն առաջին սեռական հարաբերության ժամանակ պատռվելիս: Իսկ նյարդային վերջույթներն ապահովում են ցավային զգացողությունը վերը նշված պրոցեսի ժամանակ:

Մեծ նշանակություն ունի նաև  կուսաթաղանթի առաձգականությունը, որը ևս անհատական է ու պայմանավորված է նրանում առկա մկանաթելերի քանակից ու ամրությունից: Այն կարող է լինել շատ ամուր, ինչը կդժվարացնի սեռական ակտի ժամանակ նրա պատռումը, և հակառակը՝ լինելով շատ առաձգական, նույնիսկ մի քանի սեռական ակտից հետո կարող է պահպանել իր ամբողջականությունը: Երկու դեպքում էլդիմում են բժշկին և, որպես կանոն, վիրահատական միջամտությամբ իրականացվում է դեֆլորացիա/կուսաթաղանթի պատռում/:

Կուսաթաղանթը կարող է ունենալ մեկ կամ մի քանի անցքեր, ինչը նորմալ է ու անհրաժեշտ է, որ անցքով դուրս գան դաշտանային արյունը, լորձն ու մահացած բջիջները: Կուսաթաղանթի անցքը կարող է լինել ամենատարբեր չափերի ու ձևի:

Կուսաթաղանթն առկա է սեռական կյանքով չապրող կանանց մոտ և պատռվում է, որպես կանոն,  առաջին սեռական հարաբերության ընթացքում:

Իսկ արյան առկայությունը, ցավը, ինչպես նշեցի, պայմանավորված են մի շարք առանձնահատկություններով, որոնք բնորոշ են միայն Ձեր կուսաթաղանթին: Թե ինչպես կլինի Ձեր դեֆլորացիան, կանխատեսել չարժե, քանի որ, չնայած լայն անցքին, այն շատ հարուստ է արյունատար անոթներով, ու առաջին իսկ ակտի ժամանակ թեթև վնասումն էլ կբերի արյունային արտադրության ու հակառակը: Ուստի հանգիստ ապրեք, իսկ եթե այս հարցը մեծ նշանակություն ունի Ձեր և Ձեր զուգընկերոջ համար, քննարկեք նախքան առաջին սեռական հարաբերությունը, որպեսզի խուսափեք հնարավոր անակնկալից:










Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (22.10.16)
Դիտումներ: 1434 | Տեգեր: կուսաթաղանթը, լայնանում, ԻՆՉՈՒ, գինեկոլոգին., հարց | - Վարկանիշ -: 0.0/0