Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Համբույրի այս տեսակը ոմանք շատ են սիրում...
 
 
Загрузка...



Հարց: Ես շատերի հետ համբուրվել եմ, բայց մեկ է, մտածում եմ, որ կարող եմ շատ ավելի լավ համբուրվել, քան հիմա: Կարո՞ղ եք ինձ մի քանի լավ համբուրվելու տեխնիկա սովորեցնել: Ինչպե՞ս համոզված լինեմ, որ ես իսկապես ինչ որ մեկին լավ եմ համբուրում:Պատասխան: Շնորհակալ եմ հարցի համար: Այնքան շատ մարդ է անտեսում համբուրվելը, մանավանդ նրանք, ովքեր արդեն ուրիշ բաների են անցել: Բայց համբուրվելը շաաատ հավես բան է և շա’տ էլ արժանի է ձեր ուշադրությանն ու ջանքերին: Այն նաև շատ կարևոր դեր ունի ինտիմության, ֆորփլեյի և ընդհանրապես գրավչության համար: Ահա 5 քայլ ձեր համբուրվելու խաղի համար.


Մի’ շտապիր
Ամենալավ խորհուրդը, որ կարող եմ տալ դա դանդաղ առաջ գնալն է, եթե անհանգիստ ես համբուրվելու ունակություններիդ համար, այդ անհանգստությունը ամենայն հավանականությամբ քեզ կստիպի շտապել, բայց ոչ ոքի հաճելի չէ հիպերակտիվ և չափազանց շարժուն մեկի հետ համբուրվել, համբույրը պետք է հանգիստ, թուլացնող և սենսուալ լինի:


Լեզուդ իմաստուն կերպով օգտագործիր
«Վատ համբուրվելու» մեկ այլ բնութագիր լեզուն չափից շատ օգտագործելն է: Երբ սկսում ես ինչ որ մեկին առաջին անգամ համբուրել, լեզուդ ներսում պահիր սկզբնական շրջանում, ավելի լավ է կենտրոնանաս միայն շուրթերով համբուրվելու տարբեր ձևերի վրա – բերանը փակ պահել, թեթևակի բացել, շուրթերը միահյուսել ընկերոջդ շուրթերի հետ, հավաքել շուրթերը, և այլն:

 

Երբ գործն արդեն հասնում է լեզվին, մեղմ եղիր, այն չափազանց ուժեղ մկան է և պետք է զգույշ լինել չչափազանցելու համար: Սկզբից փորձիր լեզվով քնքշորեն հպվել ընկերոջդ լեզվին, մի’ փորձիր լեզուդ ամբողջությամբ մտցնել նրա բերանի մեջ: Ուղղակի նրբորեն շոյիր: Եթե համոզված չես ինչպես օգտագործես լեզուդ, փորձեր արա ձեռքիդ հետևի մասի վրա, գիտեմ, որ հիմարաբար է հնչում ձեռքի վրա «փորձեր» անելը, բայց իրականում շատ լավ միջոց է զգալու համար:


Ներգրավիր ամբողջ մարմինդ
Ամենալավ համբույրները ներառում են ոչ միայն շուրթերը այլև ողջ մարմինը: Գրկիր ընկերոջդ մարմինը կամ շոյիր թևերը, ուսերը, մարմնովդ պինդ հպվիր նրան, ձեռքերով հպվիր դեմքին, խաղա մազերի հետ: Կարող ես շուրթերից փոքր ընդմիջումներ անել և համբուրել նրա վիզը կամ ականջները:


Խաղա նրա հետ
Ընկերոջ հետ խաղալը համբուրվելու ընթացքում շատ զվարճալի է! Ահա մի քանի հեշտ տեխնիկա փորձելու համար.
– Հեռացիր համբուրվելու ընթացքում և նայիր ընկերոջդ աչքերի մեջ խորամանկ ժպիտով
– Շուրթերդ հեռացրու նրանից և նրբորեն շոյիր նրա ներքևի շուրթը բութ մատով
– Կիսաբաց բերանդ մոտ պահիր նրա շուրթերին և շնչիր նրա շնչին համընթաց
– Կպիր նրա շուրթերին շուրթերովդ առանց նրան համբուրելու


Ադապտացրու քո տեխնիկան
Ամեն մեկն ունի համբուրվելու իր ուրույն ձևը: Երբ համբուրվում ես, փորձիր ուշադրություն դարձնել, թե ինչ է ընկերդ անում և քո որ քայլերին ինչպես է արձագանքում: Լեզուն շատ դանդա՞ղ է շարժում, թեթև տնքո՞ց է հանում, երբ կծում ես ներքևի շուրթը: Փորձիր ադապտացվել այդ ամենին: Եթե համոզված չես, թե ինչն է նրան դուր գալիս, կարող ես ասել «Համբուրիր ինձ այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ համբուրեին», այդպես կհասկանաս, թե ինչ է նրան իրականում դուր գալիս:


Արա այն, ինչ քեզ հաճույք է պատճառում
Ամենից կարևոր է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչն է քե’զ հաճույք պատճառում, քանի որ համբուրվելը միայն հաճույքի համար է: Ուշադիր եղիր ընկերոջդ կողմից նշաններին, միաժամանակ տես, թե ինչից ես դու ինքդ հաճույք ստանում և այդ դեպքում ձև չկա, որ «սխալ» համբուրվես:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.10.16) | Հեղինակ: http://siraxax.com/inchpes-lav-hamb W
Դիտումներ: 1648 | Տեգեր: սիրում..., Են, Այս, ոմանք, տեսակը, համբույրի, շատ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...