Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Գոյություն ունեն կրծքերի ձևերի 7 հիմնական տեսակներ
 

 


   

Կուրծքը կնոջ մարմնի ամենահետաքրքիր հատվածն է: Բոլոր կանայք իրենց մարմնի կառուցվածքով տարբեր են և հետևաբար տարբեր են նաև կրծքի ձևերը: Գոյություն ունեն կրծքերի ձևերի 7 հիմնական տեսակներ: Կնոջ կրծքի տեսքը կախված է ոչ միայն այն բանից, արդյոք նա կրծքով կերակրել է, թե ոչ: Մեջքի և ուսերի մկանների վիճակը, մաշկի տեսակը, կեցվածքի առանձնահատկությունները, գենետիկան, հասակը և այս ամենն արտահայտվում է կնոջ ամենագեղեցիկ, ամենագայթակղիչ օրգանում:

Կանացի կրծքի տեսակները

1. Զանգակաձև կուրծք

Նեղ հիմք, որը լայնանում է դեպի ներքև: Կրծքի այս տեսակը շատ տարածված է: Պարզվում է, որ ավելացած քաշի յուրաքանչյուր մեկ կիլոգրամից կուրծքը մեծանում է քսան գրամով, և նիհարելուց էլ հակատակն է տեղի ունենում:

2. Ասիմետրիկ կուրծք

Կանանց 80%-ի մոտ մի կուրծքը մեծ է մյուսից: Սովորաբար մեծ է լինում ձախ կուրծքը: Շատ դեպքերում, կրծքով կերակրելուց հետո կրծքերը համաչափ են դառնում: Սա լավ նորություն է նման կուրծք ունեցողների համար:

3. Առանձնացած կաթնագեղձեր

Եթե կրծքերի արանքում տեղավորվում է մեկ-երկու մատ, ապա դա առանձնացած կուրծք չի համարվում: Այդ «սրբավայրում» երեք մատ տեղավորվելու դեպքում կուրծքը համարվում է առանձնացված, դասվում է այդ տեսակին: Լավ է, որ ժամանակակից ներքնազգեստը լուծում է այդ խնդիրը:

4. Կլոր կուրծք

Կլոր, ծայրի մասում մի քիչ հեռվացող կուրծքը շատ հաճախ է հանդիպում: Փուշ-ափ կրծկալները իդեալական են այս տեսակի համար:

5. Վերին հատվածում փարթամ, լիքը կուրծք

Շքեղ դեկոլտե ունեցող կանայք հենց այսպիսի կուրծք ունեն: Ծավալուն վերին հատվածը՝ կարծես կրծկալից դուրս թռչող, շատ գայթակղիչ տեսք է ունենում:

6. Կողք ուղղված պտուկներով կուրծք

Կան հատուկ կրծկալների տեսակներ՝ կողային ներդիրներ ունեցող, որոնք թույլ են տալիս կուրծքը դեպի առաջ ուղղել:

7. Առաջ ուղղված պտուկներով կուրծք

Կրծքի հիասքանչ ձև: Այն շատ հաճախ չի հանդիպում, մյուս ձևերի նման: Սակայն կանայք իրենց բնույթով անթույլատրելիութայն աստիճան տարօրինակ են. Չորս կանանցից երեքը դժգոհ են իրենց կրծքերից, այդ թվում նաև այս շքեղ տեսակի կուրծք ունեցողները:




Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 30.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (30.04.18)
Դիտումներ: 1038 | Տեգեր: տեսակներ, ձևերի, հիմնական, ունեն, գոյություն, կրծքերի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...