RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Գումարի խնայում. Այլևս պետք չէ դեզոդորանտին փող տալ... ազատվեք թևատակերի տհաճ հոտից
 


 


   

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում։

1. Կերակրի սոդա և եգիպտացորենի օսլա։Սոդան հականեխիչ հատկություններ ունի և օգնում է ազատվել թևատակերի տհաճ հոտից։ Այս դեպքում խորհուրդ է տրվում այն խառնել եգիպտացորենի օսլայի և եթերային յուղերի հետ։

Բաղադրիչներ.

  • 100 գրամ կես բաժակ կերակրի սոդա,
  • 100 գրամ կես բաժակ եգիպտացորենի օսլա,
  • 4 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 60 գրամ,
  • 1 պարկուճ վիտամին E,
  • 10 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ,
  • 10 կաթիլ անանուխի եթերային յուղ։

Պատրաստման եղանակը. սոդան խառնեք եգիպտացորենի օսլայի և կոկոսի յուղի հետ։ Երբ նրբաքսուկային զանգված ստանաք, ավելացրեք մեկ պարկուճ վիտամին E և եթերային յուղեր։ Մերսող շարժումներով քսեք թևատակերին։

2. Կոկոսի յուղ և ալոէ վերա։ Երկու բաղադրիչներն էլ հակաբակտերիալ հատկություններ ունեն, ինչի շնորհիվ օգնում են ազատվել տհաճ հոտից։ Բացի այդ, դրանք մաշկն ապահովում են անհրաժեշտ նյութերով և նպաստում են վնասվածքների ապաքինմանը։

Բաղադրիչներ.

  • կես բաժակ ալոէ վերայի գել՝ 120 գրամ,
  • 2 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 30 գրամ։

Պատրաստման եղանակը. երկու բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք և քսեք թևատակերին։ Օրվա ընթացքում կրկնեք երկու անգամ։

3. Կերակրի սոդա և կիտրոն։ Այս համադրությունը ո՛չ միայն կօգնի ազատվել տհաճ հոտից, այլև մահացած բջիջներից, որոնք մեծ քանակով հավաքվում են թևատակերի հատվածում։ Արդյունքում՝ այս հատվածում մաշկի գույնը մգանում է։

Բաղադրիչներ.

  • 2 ճաշի գդալ կերակրի սոդա՝ 10 գրամ,
  • կես կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը. խառնեք կերակրի սոդան և կիտրոնի հյութը և քսեք մաշկին նուրբ, մերսող շարժումներով։ Թողեք 15 րոպե, լվացեք ջրով։

4. Խնձորի քացախ և կիտրոն։ Խնձորի քացախը բնական թթուներ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել մաշկի pH-ը և ազատվել տհաճ հոտից։

Բաղադրիչներ.

  • ¼ բաժակ խնձորի քացախ՝ 62 մլ,
  • ¼ բաժակ կիտրոնի հյութ՝ 62 մլ,
  • ¼ բաժակ ջուր՝ 62 մլ։

Պատրաստման եղանակը. խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք թևատակերին։

5. Թեյի ծառի եթերային յուղ։ Այս եթերային յուղը հակաբակտերիալ հատկություն ունի, ինչի արդյունքում դառնում է այլընտրանքային միջոց՝ տհաճ հոտից ազատվելու համար։

Բաղադրիչներ.

  • 20 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ,
  • 1 ճաշի գդալ ջուր՝ 10 մլ։

Պատրաստման եղանակը. խառնեք բոլոր բաղադրիչները, բամբակի օգնությամբ քսեք թևակատերին։ Օրվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։
 

Նյութի աղբյուրը



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.03.18)
Դիտումներ: 1116 | Տեգեր: Ազատվեք, Գումարի, չէ, խնայում., տալ..., պետք, դեզոդորանտին, Այլևս, փող, թևատակերի | - Վարկանիշ -: 0.0/0