Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Թեև հազվադեպ է լինում, որ «գողական» աշխարհի ներկայացուցիչը միաժամանակ չափազանց սիրված է լինում. Ճակոն նրանցից էր...
 
 


   politik.am

Սովետական միության փլուզումից հետո, երբ նախկին Խորհրդային հանրապետություններում անօրինականությունն առավել տարածված էր, գործում էին «գողական» աշխարհի կանոնները: Հատկապես այդ ընթացքում էր, որ ի հայտ եկան անհատականություններ, ովքեր փողոցի իշխանությունը կենտրոնացրին իրենց ձեռքում: Այս երևույթը կարելի է համարել այն ժամանակների քաղաքականության արդյունք: Չէր գործում օրենքը և շատերը փորձում էին իրենց հարցերը լուծել զենքի ուժով: Նման հեղինակություններից մեկն էր Ռազմիկ Ամոյանը` Ճակոն:

Թեեւ հազվադեպ է լինում, որ «գողական» աշխարհի ներկայացուցիչը միաժամանակ ճափազանց սիրված է լինում, այդուհանդերձ Ճակոն նրանցից էր:

Հետաքրքրական է նրա մականվան հետ կապված պատմությունը: Ճակո եզդիերենից թարգմանաբար նշանակում է զենք: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Ճակոյի քույրը` տիկին Կարինեն, նա մանուկ հասակից մեծ սեր է ունեցել տարբեր տեսակի զենքերի նկատմամբ, ու այդպիսով շրջապատի մարդիկ իրեն անվանել են Ճակո՝ զենք.

«90-ականներին, երբ Հայաստանում սոցիալ-տնտեսական դժվար կացություն էր, Ճակոն բազմաթիվ բարեգործություններ իրականացրեց: Այդ դժվարին տարիներին իր ֆինանսական միջոցների հաշվին, հեղինակավոր այդ մարդն օժանդակեց ծերանոցի, մանկատան և դպրոցների: Ճակոն այն հեղինակություններից էր, ովքեր փորձում էին խաղաղություն տարածել իրենց շրջապատում. նաև դրա համար էր նա հանցագործ աշխարհի այն ներկայացուցիչների կողմից անընդունելի, ովքեր հարստանում էին մարդկանց «քցելով» և շանտաժի ենթարկելով:
Լեգենդար Ռազմիկ Ամոյանը դարձավ իր խաղաղասիրության զոհը, նրան հանդուրժել չկարողացան այն անձինք, ովքեր «քսակներն» հաստացնում էին հասարակ մարդկանց ու նրանց ընտանիքների բարօրության հաշվին»,ասաց մեր զրուցակիցը:

Այս թեմային անդրադառանլիս` կուզեինք ընդգծել նաեւ, որ «գողական» հայտնի հեղինակությունների մեջ բավական շատ են ազգությամբ հենց եզդիները: Հետաքրքրական երևույթի մասին փորձեցինք մեկնաբանություն լսել այս «աշխարհի» ազգությամբ եզդի ներկայացուցիչներից մեկից: Մեր զրուցակիցը խնդրեց չներկայացնել իրեն, բայց պատրաստակամ էր պատասխանել մեր հարցին:

«Եզդիները արդեն հազարամակներ ա պետականություն չունեն: Մեզ միշտ սպանել են, թալանել մեր ունեցվածքը: Ապրելով մուսուլմանների մեջ մենք պետք ա ինչ-որ կերպ մեր հարցերը լուծեինք: Իսկ մուսուլմանների հետ հարցերը մենակ զենքով ու կռվով հնարավոր էր լուծել: Նույնը եղավ նաև 90-ականներին. կռուգոմ անարխիա էր ու դատարանով օրենքով հարց չէիր կարա լուծել: Մենք գտանք հարցերի լուծման մեր տարբերակը, էսա բացատրությունը, թե ինչի էր եզդիների մեջ շատ մեր աշխարհի մարդիկ». – ասաց մեր զրուցակիցը:

Նման կենսակերպը ունի նաև հոգեբանական հստակ բացատրություն, ինչը կարծես համապատասխանում է հանցագործ աշխարհի ներկայացուցչի արտահայտած մտքին:

Հոգեբան Աննա Բադալայանը թեմայի վերաբերյալ ասաց. –«Նախ դա ունի իր էթնիկ-հոգեբանական այն բացատրությունը, որ ցանկացած փոքր էթնիկական տարրի ենթագիտակցական մակարդակում կա ինքնապահպանման, ինքնահաստատման բարդույթ: Տվյալ պարագայում այդ հոգեբանական խնդրին գումարվում է նաև լեռնեցու վարքն ու բավականին համարձակ խառնվածքը»:








Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 12.07.17 | Հեղինակ: politik.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (12.07.17) | Հեղինակ: politik.am
Դիտումներ: 6564 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...