RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Գլխուղեղի անոթները մաքրող փորձված ու արդյունավետ բաղադրատոմսեր
 


 


   Trental.ru

 

Գլխուղեղի անոթների մաքրելը շատ կարևոր ու օգտակար պրոցեդուրա է, որի արդյունքում զգալիորեն բարելավվում է ինքնազգացողությունը: Այն նաև օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում(աթերոսկլերոզ, օստեոխոնդրոզ և այլն): Անոթների կանոնավոր մաքրումը օգնում է ազատվել գլխում ծանրության զգացողությունից, գլխացավերից, բարելավում է տրամադրությունը, հիշողությունն ու ուշադրությունը:

 

Trental.ru ներկայացրել է գլխուղեղի անոթների մաքրաման 5 արդյունավետ ու փորձված մեթոդներ:

 

1. Մեղր ու հունական ընկույզ


Մանրացրեք 5 հատ հունական ընկույզ և մանրակրկիտ այն խառնեք 1 ճ/գ  բնական  մեղրի(липового меда) հետ, որից հետո ավելացրեք մեկական պտղունց աղացած դարչին ու կոճապղպեղ, խառնեք ու դրեք այն մեկ օր սառնարանում: Օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ ընդունեք 1-ական ճ/գ այդ խառնուրդից:


2. Սոխի հյութ ու մեղր


Վերցրեք 1/3 բաժակ սոխի հյութ ու խառնեք այն 1 բաժակ բնական մեղրի հետ: Օրական 3 անգամ, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ օգտագործեք  1-ական թ/գ: Այն կօգնի ոչ միայն արդյունավետ մաքրել անոթները, այլ նաև կամրապնդի իմունիտետը:


3. Բնական հյութեր

 

Ամեն օր, ճաշելուց ու ընթրելուց կես ժամ առաջ օգտագործեք 1 բաժակ նռան հյութ(հաջորդեցրեք այն խնձորի ու գազարի հյութի հետ):Խորհուրդ չի տրվում օգտագործել փաթեթավորված հյութեր, ցանկալի է օգտագործել թարմ քամած հյութեր:


4. Կռատուկի թուրմ

 

Եռացրած ջրի մեջ լցրեք մի բուռ (մոտ 10 գրամ) չորացրած կռատուկի արմատներ, թողեք այն թրմվի 8-10 ժամ, որից հետո քամեք ու դրեք սառ տեղում: Թուրմն ընդունեք 4 ճ/գ նախաճաշից կես ժամ առաջ: Բուժման կուրսը 1 ամիս:

 

5. Օգտակար մթերքներ


Օրգանիզմի ընդհանուր վերականգման ու անոթների մաքրման համար խորհուրդ է տրվում ամեն օր, նախաճաշից կես ժամ առաջ ուտել մեկ մանդարին, մեկ բուռ չամիչ ու հունական ընկույզ:  15-20 րոպե հետո խմեք 1 բաժակ ջուր, որի մեջ ավելացրեք 1 թ/գ մեղր ու մի շերտ կիտրոն:


 
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (12.05.16) | Հեղինակ: Trental.ru
Դիտումներ: 23056 | Տեգեր: առողջ սնունդ, առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0