Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Գլխատված զինվորի մայրը անընդհատ ուզում էր բացել որդու դագաղը՝ չիմանալով, որ գլուխը կտրել են
 
 
Загрузка...


«Մեդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում  հայտարարել է.

- Հայերն ու եզդիները դարեր շարունակ բարեկամներ են եղել, և Հայաստանում ապրող եզդի համայնքը ՀՀ-ն  իր երկիրն է համարում և պատրաստ է պաշտպան կանգնել ու սատարել: Անկախ ազգությունից և դավանանքից բոլոր հայաստանցիները հաղթեցին: Մենք ունեցանք նաև կորուստներ, բայց մենք միջազգային իրավունքի խախտումներ թույլ չենք տվել: Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, 12 տարեկան երեխայի չենք սպանի, մեծահասակի չենք սպանի` ականջները կտրելով: Մեր Քյարամի կտրած գլուխը համացանցով տարածում էին  և հրճվում: Այս փորձությունից մենք պետք է դասեր քաղենք, միջազգային համապատասխան կազմակերպություններին, ՄԻԵԴ-ին և այլ կազմակերպություններին ներկայացնենք այս ամենը:

Նա նշել է, որ ներկա է եղել  հակառակորդի կողմից խոշտանգված Քյարամ Սլոյանի հուղարկավորությանը և տեսել` ինչպես է զինվորի մայրը, արցունքն աչքերին, Աստծուն խնդրում, որ պատերազմն ավարտվի:

- Նրան չէին ասել, որ Քյարամի գլուխը կտրված է, նա էլ մտածում էր, թե արկի պայթյունից է որդին մահացել: Անընդհատ ուզում էր բացել դագաղը, որ որդուն տեսներ, բայց կողքի հայացքներից էր վատ զգում ու չէր բացում: Ասում էր ՝ դե որ ասել են` չի կարելի բացել, ուրեմն չի կարելի,-ասել է Շարոյանը:

Շարոյանն անդրադարձել է նաև լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակմանը, թե ադրբեջանցիները վերադարձրել են Քյարամ Սլոյանի գլուխը:

- Այս ամենի մասին մենք հավաստի ինֆորմացիա չունենք,-նշել է նա և շեշտել, որ իրենք առանձին նախաձեռնություն չեն ցուցաբերելու` դիմելու Եվրոպական դատարան կամ այլ միջազգային կառույցների, պարզապես հայկական կողմին են միանում:

Նշենք, որ գլխատված Քյարամ Սլոյանի ընտանիքը ապրում է ծայրահեղ վատ պայմաններում: Քյարամից բացի ունեն ևս 4 երեխա՝ 13 տարեկան աղջիկ և ավելի մեծ տղաներ։ Ընտանիքին աջակցելու նպատակով՝ «Facebook»-ում խումբ է բացվել՝ «Օգնենք Քյարամ Սլոյանի ընտանիքին» անվամբ:

vesti.am



Ադրբեջանցիները համացանցում տեղադրել են գլխատված հայ զինվոր Քյարամ Սլոյանի տեսանյութը. նյարդերից թույլ մարդիկ չդիտեն 18+
 





 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (19.11.16)
Դիտումներ: 4243 | Տեգեր: որդու, դագաղը՝, բացել, Ուզում, մայրը, գլխատված, չիմանալով, զինվորի, անընդհատ, Էր | - Վարկանիշ -: 0.0/0