Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Գեղեցիկ նախուտեստ` «Շախմատ»
 
 
Загрузка...



 Այս գեղեցիկ նախուտեստը պատրաստելու համար մեզ հարկավոր է.

-  3 ձու
- 1 բաժակ գոլ ջուր
- 3 բաժակ կաթ
- 1.5 թեյի գդալ սոդա
- 2.5-3 բաժակ ալյուր
- մի քիչ բուսական յուղ
- 1 կգ տավարի միս
- սոխ
- աղ, սև և կարմիր պղպեղ
- պանիր (տեսակը ըստ ճաշակի)
- ընկույզ
- սխտոր
- մայոնեզ
- սալաթի թերթեր
- սամիթ և համեմ

Եվ այսպես սկսենք բլինչիկը պատրաստելուց: 3 ձուն, 1 բաժակ գոլ ջուրը, 3 բաժակ կաթը, ալյուրը ու բուսական յուղը խառնում ենք իրար, հարիչով հարում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: Հետո թավան լավ տաքացնում ենք, բուսական յուղ քսում, խմորը շերեփով լցնում մեջը և թխում բլինչիկի լիստերը: Լիտերը թխելուց հետո թողնում ենք սառչի: 
Հիմա պատրաստում ենք բլինչիկի լցոնը: Լցոնի համար անհրաժեշտ է `1 կգ տավարի միսը խաշել և աղալ: Սոխը նույնպես աղալ: Տապակում ենք սոխը և ավելացնում միսը, աղը, սև և կարմիր պղպեղը: Ավելացնում ենքմի քիչ արգանակ և թողնում մի քիչ եփվի: Կտրատում ենք սամիթը և համեմը: Երկու րոպե հետո վերցնում ենք կրակից: Թողնում սառչի: 
Հիմա պատրաստում ենք սալաթի թերթերի համար լցոնը: Դրա համար իրար ենք խառնում պանիրը, սխտորը, ընկույզը և մայոնեզը: Իսկ հիմա բլինչիկի լիստերով փաթաթում ենք մսի լցոնը, իսկ սալաթի լիստերով պանրի լցոնը:

Երբ արդեն ամեն ինչ պատրաստ է, այս ամենը շախմատային դասավորությամբ դասավորում այն ամանի մեջ, որտեղ նախօրոք  բլինչիկի լիստեր ենք փռել.

Պատրաստի նախուտեստը ծածկում ենք ևս մեկ բլինչիկի լիստով և դրա վրա որևէ ծանր բան դնում, մի քանի ժամից կարելի է մատուցել :)

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Աղբյուրը: 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.11.16)
Դիտումներ: 3314 | Տեգեր: նախուտեստ, գեղեցիկ, «Շախմատ» | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...