RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Գաստրոէնետերոլոգ. Ստամոքսի խոցի առաջացման պատճառները կանխարգելումն ու բուժումը
 


 


   Հայկ Մանասյան

Խոցային հիվանդություններն այժմ շատ տարածված են: Խոց ավելի հաճախ դա լինում է 12 մատնյա աղու խոցը և ստամոքսինը: Սրանք առավել տարածված տեսակներն  են: 

Գաստրոէնտերոլոգ  Հայկ Մանասյան նշում է. «Ժամանակակից գիտությունը ապացուցել է, որ խոցի հիմնական պատճառը  պարուրաձև բակտերիան է, որը բնակվում է ստամոքսաելքի շրջանում: Այս բակտերիան ախտորոշվում է կղանքի և արյան հետազոտությամբ: Սա խոցի առաջացման  հիմնական պատճառն է»:  Բժշկի խոսքով, հաճախ խոցի պատճառ կարող են դառնալ  նաև դեղորայքները` հակաբորբոքիչները, ցավազրկողները, ջերմիջեցնողներ: Այդ դեղերի ցանկում են ասպիրինը, կարդիոասպիրինը, իբուպրոֆենը, դիկլոֆենակը, և ցավազրկող  այլ դեղորայքներ:

«Երրորդ խումը խոցի առաջացման համար, դա  սննդային առանձնահատուկ չարաշահումներն են, օրինակ շատ կծու, համեմունքներով առատ սնունդը: Բայց պետք է ասել, որ սնունդը առաջացնում է խոց եթե նախորդ երկու պատճառներն էլ են լինում»,-նշում է գաստրոէնտերոլոգը:

Մասնագետներն առաձնացնում են խոցի ևս մեկ տեսակ, որն ավելի հազվադեպ է հանդիպում` սթրեսային խոցը: Սա ոչ թե հոգեկան ապրումներից, վախից  է առաջանում, այլ լուրջ այրվածքների, վնասվածքների, վթարների արդյունքում, մի քանի ժամ տևող բարդ վիրահատությունների  դեպքում:

Հայկ Մանասյանի խոսքով, խոցը հիմնականում խրոնիկական է: Գարնանն ու աշնանը հիվանդությունն ավելի է սրվում, ձմռանն ու ամռանը` պասիվանում: Այսինքն խոցը բացվում և փակվում է սննդային միջամտության շնորհիվ: Բժիշկը խորհուրդ է տալիս սահմանափակել սննդակարգում կծուն ու թթու մթերքների օգտագործումը: Դրանք գրգռիչներ են խոցի համար:

Գաստրոէնտերոլոգը նշում է. «Որոշակի ժողովրդական մեթոդներ կան, օգտագործում են կարտոֆիլի հյութը: Մարդիկ գիտեն, թե այսպիսով կարող են բուժվել, մինչդեռ   պետք է ասեմ, որ լավագույն դեպքում սրանք մեղմացնում են կամ ընդհանրապես որևէ օգուտ չեն տալիս: Սննդային դիետան այս հիվանդության դեպքում պետք է կիրառել դեղորայքային բուժմանը զուգահեռ: Սա այն հիվանդությունն է, որ  ինքնուրույն բուժելն ուղղակի վտանգավոր է: Ամենաչնչին ախտանիշների դեպքում պետք է դիմել բժշկի և ավելի հեշտ բուժում անցնել»:

Լիարժեք բուժման համար հիվանդին պետք է դեղորայքային բուժում, որով կզսպվի ստամոքսի թթվայնությունը և կվերցվի այն բակտերիան, որից առաջանում է խոցը: Եթե այդ մեթոդները չօգտագործեն, դեպքերի մեծ մասում խոցային հիվանդությունը  կարող է հասնել  վիրահատության:

Ինչ ուտել խոցի դեպքում

 Այստեղ առավել կարևոր է հիվանդի ճիշտ սննդակարգը: Խոցային հիվանդության ժամանակ  պետք է պահպանել սննդի մաս-մաս ընդունման սկզբունքը` օրական 5-6 անգամ: Ի տարբերություն մյուս հիվանդությունների՝ այս դեպքում թույլատրվում է ուտել երեկոյան ժամերին, քանի որ հիվանդները գիշերային քաղցի զգացում են ունենում, որն ուղեկցվում է ցավերով:

«Պետք է ուտել խաշած սննդատեսակներ, խմել օրական մինչև 1,5 լ հեղուկ: Անհրաժեշտ է, որ խոցային հիվանդության սրացման ժամանակ սննդակարգում ներառել թարմ կաթնաշոռ, կաթ` գոլ վիճակում, անալի պանիր, կարագ, թերխաշ ձու, ջրով եփած շիլաներ, առանց տոմատի թեթև ապուր, բացառվում են արգանակը, չոր հացն ու լավաշը: Արգելվում են տապակած և ճարպոտ կերակուրները, թթուները, մարինադները, ապխտած մթերքը, պահածոները, սպանախը, թրթնջուկը, սոխը, սխտորը, սուրճը, թունդ թեյը: Պետք է սահմանափակել քաղցրավենիքի, ալյուրից պատրաստած կերակուրների քանակը»,- նշում է Հայկ Մանասյանը:

Չափազանց զգույշ պետք է լինել ստամոքսի արյունահոսող խոցային հիվանդության ժամանակ: Այս դեպքում առաջին 5 օրն անկողնային ռեժիմը պարտադիր է: Խորհուրդ է տրվում խմել միայն սառը հեղուկներ, այդ թվում` առանց գազի հանքային ջրեր, հյութեր, ուտել թերխաշ ձու, անալի պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ, վերմիշելով ապուր` տրորած վիճակում, կուլ տալ կարագի փոքր կտոր: Մրգային, հատկապես խնձորի, նռան և բալի հյութերին պետք է ջուր ավելացնել: Կարելի է խմել ոչ թունդ թեյ` ավելացնելով կաթ կամ սերուցք: Սուրճն արգելվում է:

Գաստրոէնտերոլոգ  Հայկ Մանասյանն ընդգծում է.«Հիշեք` խոցային հիվանդություններից խուսափելու համար պետք է գոնե նվազագույնի հասցնել  թթու, ծխեցրած, շատ կծու, առատ համեմված սննդի օգտագործումը, թողնել ծխախոտը, իսկ ալկոհոլի օգտագործումը հասցնել նվազագույնի: Եթե կա գանգատ, ապա  առանց բժշկի խորհրդի մի օգտագործեք դեղորայք կամ բուսական միջոցներ: Այդպիսով  կարող եք վնասել Ձեր առողջությանը: Առողջ ապրելու համար սնվեք քիչ-քիչ, բայց հաճախ»: 

Վիճակագրական տվյալներ չկան, թե Հայաստանում խոցային հիվանդությամբ քանի հիվանդ կա, բայց մասնագետները վստահեցնում են, որ եվրոպական և ամերիկյան երկրների համեմատ, Հայաստանում  հիվանդների թիվն ավելի մեծ է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (30.05.18) | Հեղինակ: Հայկ Մանասյան
Դիտումներ: 910 | Տեգեր: պատճառները, բուժումը, խոցի, Գաստրոէնետերոլոգ., ստամոքսի, կանխարգելումն, Ու, առաջացման | - Վարկանիշ -: 0.0/0