Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Գագիկ Ծառուկյանի որդին հեռացվել էր Շիրակացու անվան ճեմարանից. 1in am
 

 


   1in.am

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը հեռացվել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանից: Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ ճեմարանի միջին դպրոցի 9-րդ դասարանում սովորող տղան ծեծուջարդ է հրահրել այլ աշակերտների մեջ, հարվածել է նրանց, և տնօրենը նրան հեռացրել է:

Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը մեզ հետ հեռախոսազրույցում գրեթե հաստատեց այս տեղեկությունը, սակայն ավելի մեղմ ներկայացրեց: «Բայց դա այդպես չէ իրականում: Ինքը ինչ-որ մի փոքրիկ չարություն արել էր, ծնողներն էլ խիստ բարկացան իր վրա և եկան տարան»,- ասաց պարոն Ալիխանյանը:

Մեր տեղեկություններով, սակայն, Գ.Ծառուկյանի տղան հոր շնորհիվ շրջապատում և դպրոցում իրեն անպատժելի է զգացել, և մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպն էլ դրա արտահայտությունն է եղել: Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հայտնի է իր խիստ կարգապահությամբ, և Ա.Ալիխանյանը չի հանդուրժում որևէ նման միջադեպ՝ անկախ հանգամանքից, թե տվյալ աշակերտը որ պաշտոնյայի կամ մեծահարուստի երեխան է: Իսկ միջադեպից հետո, ասում են, ճեմարան է գնացել Գ.Ծառուկյանի ոչ պակաս հայտնի թիկնապահը՝ «Դոդի Էդոն», և փորձել է հարթել միջադեպը, որ տղային չհեռացնեն: Սակայն դպրոցի ղեկավարությունը մնացել է անդրդվելի և նրան ստիպել է հեռանալ:

Ա.Ալիխանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ չգիտի, թե ով է եկել ճեմարան, բայց դուրս գալու կամ հեռացվելու դեպքում աշակերտների գործերը տրվում են միայն ծնողներին:

«Իմ ստիպելով չէ, բանը դրան չհասավ, որ ես այդ քայլին գնամ: Երևի երեխան խոստումներ էր տվել, որ լավ կսովորի, բայց վատ էլ չէր սովորում, այսպես ասեմ: Բայց անկարգություն արեց, ծնողներն իմացան, եկան տարան: Բայց գիտեք, թե տարեկան որքան երեխա է դուրս գալիս ճեմարանից, քանի երեխա է դուրս թռչում: Լինում են դեպքեր, որ հեռացնում ենք վարքի համար: Ծառուկյանի 6 երեխաներն էլ այստեղ են սովորել, փոքր տղան հիմա մեզ մոտ երրորդ դասարանում է սովորում: Գ.Ծառուկյանի թոռն էլ է այստեղ սովորում՝ առաջին դասարանում: Մենք ամեն օր զանգում ենք բոլոր ծնողներին, իրենց երեխաների վարքի և ուսման տվյալները տալիս ենք, շաբաթը մի անգամ էլ համացանցով ենք գրում»,- մեկնաբանեց Ա.Ալիխանյանը:

Ճեմարանի տնօրենը նշեց նաև, որ կրթօջախից աշակերտները դուրս են մնում երկու պատճառով՝ վատ ուսման և անկարգության: Առաջին դեպքում աշակերտը կարող է հանձնել պարտքը և քննություններն ու վերականգնվել, երկրորդ դեպքում հեռանալը կամ հեռացնելն անվերադարձ է: Ա.Ալիխանյանի խոսքով՝ երկրորդ պատճառը համարվում է հակաճեմարանական: Այսինքն՝ Գ.Ծառուկյանի տղան անկարգություն թույլ տալու պատճառով այլևս չի կարող վերականգնվել ճեմարանում:

Ավելացնենք նաև, որ Ա.Շիրակացու անվան ճեմարանում սովորում են շատ պաշտոնյաների կամ մեծահարուստների երեխաներ: Արդյոք նրանց թիկնապահներն ու ջիփերը, աշակերտների անպատժելության զգացողությունները չե՞ն խանգարում ճեմարանի անդորրն ու աշխատանքները: «Առաջներում շատ էին խանգարում, հետո, երբ տարածվեց, որ ոչ մի բան չի ազդի, որովհետև այստեղ սկզբունքները խիստ են, դադարեցին: Փորձում էին ծանոթներով երեխաներ ընդունել տալ, ինչպես լինում է մեզ մոտ: Հետո, երբ հասկացան, որ ո՛չ փող է ազդում մեզ վրա, ո՛չ զանգ, ո՛չ ծանոթ, և ինձ համար նշանակություն չունի, թե ում երեխան է, հասկացան: Հիմա արդեն բավականին հանգիստ եմ աշխատում»,- ավելացրեց Ա.Ալիխանյանը:

Լուսանկարները՝ Նվեր Ծառուկյանի ֆեյսբուքյան էջի



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 17.04.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (17.04.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 507 | Տեգեր: Am, Ծառուկյանի, Շիրակացու, 1in, Էր, որդին, ճեմարանից., անվան, Գագիկ, հեռացվել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...