RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Եթե Փաշինյանը ծխեր, այդքան չէր կարողանա քայլել եւ նոր Հայաստան չէինք ունենա. «անծուխ» ակցիա ՝ Երեւանում (ֆոտո)
 


 


   med.news.am

Եթե Նիկոլ Փաշինյանը ծխեր, այդքան չէր կարողանա քայլել եւ նոր Հայաստան չէինք ունենա: Այս մասին առանց Ծխախոտի օրվան (մայիսի 31) եւ Երեխաների պաշտպանության օրվան (հունիսի 1) նվիրված միջոցառմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ այս արտահայտությունն այսօր հաղորդումներից մեկի ժամանակ արեց դերասան Սերգեյ Դանիելյանը եւ նա այժմ ուղղակի մեջբերում է այն:

Նախարարը նշեց, որ այսօրվա օրը շատ կարեւոր է այն համատեքստում, որ մենք ուզում ենք առողջ հասարակություն, առողջ երեխաներ, առանց ծխի օդ ունենանք: «Մեր կողմից մենք ամեն ինչ կանենք դրա համար. եւ օրենսդրական եւ կրթական եւ մշակութային մակարդակներում, ինչպես նաեւ սեփական օրինակով», - ասաց նա:

«Եղիր տեղեկացված» ՀԿ ղեկավար Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցիան), նշեց, որ այս տարի նրանք որոշել են հասարակությանը տեղեկացնել  երկրորդային ծխի վնասի մասին, այն մասին, թե ինչպես է այն վնասում երեխաներին:

«Ծխի 80 տոկոսը անտեսանելի է եւ մենք չենք մտածում այն մասին, թե ինչ վնաս է ծուխը հասցնում երեխաներին: Նրանց մոտ կարող  են շնչառական համակարգի հետ կապված տարբեր խնդիրներ առաջանալ, իսկ նորածինների մոտ անգամ հանկարծակի մահ», - ասաց նա: Հետեւաբար, նրա խոսքով, այս տարի որոշում է ընդունվել  երեխաների պաշտպանության վրա կենտրոնանալ եւ միասին նշել այս երկու օրերը:

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.06.18) | Հեղինակ: med.news.am
Դիտումներ: 519 | Տեգեր: եւ, կարողանա, չէր, ծխեր, այդքան, քայլել, Փաշինյանը, Հայաստան, Եթե, Նոր | - Վարկանիշ -: 0.0/0