Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Եթե այս 7 բաները տղան անում է քեզ համար, ուրեմն արժանի է քեզ
 
 


   

1. Նրան, ով պատրաստ է լուրջ հարաբերությունների

Դա չի նշանակում, որ նա միանգամից ցանկանում է անցում կատարել լուրջ հարաբերությունների՝ ապագայի ծրագրերով։ Բայց նա չի ցանկանում, որ մի քանի ամիս իր գլուխը լցնեն լուրջ հարաբերությունների մասին մտքերով, իսկ հետո ասեն. «Ես լուրջ բանի պատրաստ չեմ», «Արի ընկերներ մնանք» կամ «Ես դեռ հստակ չգիտեմ՝ ինչ եմ ցանկանում»։ Նա փնտրում է մեկին, որը չի վախենա իրեն նման աղջկա զուգընկեր անվանելուց։

2. Նրան, ով հավատարիմ կլինի

Միայն ասել, որ նա քո ընկերուհին է, բավարար չէ։ Նա իսկապես ցանկանում է, որ միայն նա լինի քո ընկերուհին՝ քո գլխում, սրտում եւ անկողնում։ Ոչ մի դավաճանություն՝ ո'չ ֆիզիկական, ո'չ հուզական։ Ոչ մի համբույր եւ ոչ մի ֆլիրտ ուրիշների հետ։

3. Նա, ով կապի մեջ կմնա

Նա ցանկանում է, որ պատասխանես իր հաղորդագրություններին, եթե նույնիսկ գրում ես. «Ներիր փոքրիկ, ես այժմ շատ զբաղված եմ, հետո կզանգահարեմ»։ Նա պարզապես չի ցանկանում անհայտության մեջ մնալ, զգալ, որ քեզ անհարմարություն է պատճառում։ Նա ցանկանում է, որ շփվես իր հետ։

4. Նրան, ով կատարում է խոստումները

Եթե ասում ես, որ հանգստյան օրերին միասին կգնաք ֆիլմ դիտելու, նա ուզում է, որ այդպես էլ անես։ Եթե երբեք խոսքդ չես պահում, ինչպե՞ս կարող է քեզ վստահել, ինչպե՞ս կարող է հավատալ քո ասածներին։ Նրան անհրաժեշտ է մեկը, ում վրա կարող է հույս դնել։

5. Նրան, ով ուշադրություն է դարձնում

Նա ցանկանում է, որ դու նկատես, երբ նոր զգեստ է գնում կամ փոխում է սանրվածքը։ Նա ցանկանում է, որ հիշես համբույրների համար իր սիրելի վայրերը, հիշես իր սիրելի երգերի անվանումները։ Նա ցանկանում է, որ ուշադիր լինես։

6. Նրան, ով ճիշտն է ասում

Նա չի ցանկանում այնպիսին մեկին, որը գաղտնիքներ ունի: Նա ցանկանում է, որ խոստովանես, երբ զայրանում ես եւ երբ քեզ գրում է քո նախկին ընկերուհին: Նա ցանկանում է, որ դու իր հետ միշտ անկեղծ լինես, եթե նույնիսկ դա կարող է վեճի հանգեցնել. եթե դուք կատարյալ զույգ եք, կհաղթահարեք դա նույնպես:

7. Նրան, ով ջանքեր է գործադրում

Նա ցանկանում է, որ ժամադրություններ ծրագրես, իրեն հաճելի հաղորդագրություններ ուղարկես: Ուզում է, որ իրեն զարմացնես իր սիրելի աղանդերով, երգեր ուղարկես, որոնք քեզ իր մասին են հիշեցնում: Ուզում է, որ դու այնքան ջանք գործադրես, որքան ինքը' քեզ համար:
 



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 02.03.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.03.18)
Դիտումներ: 1369 | Տեգեր: ՀԱՄԱՐ, տղան, Եթե, քեզ, բաները, Այս, ուրեմն, արժանի, անում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...