Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Տորթ «էսկիմո»
 
 


   

Բաղադրությունը`

Խմորի համար /սովորական կակաոով բիսկվիթ է/
4ձու
3ձվի սպիտակուց
1 բաժակ շաքարավազ
2 բաժակ մածուն
1,5 թեյի գդալ սոդա
3 ճաշի գդալ կակաո
50 գրամ կարագ կամ բուսայուղ
2-3 բաժակ ալյուր


Կրեմ

3 ձվի դեղնուց
1,5 բաժակ կաթ
1,5 բաժակ շաքարավազ
1,5 ճաշի գդալ ալյուր կամ օսլա
250 գրամ կարագ
1 պտղունց վանիլին


Գլազուր

100գ մաքուր շոկոլադ
1ճաշի գդալ կակաո
0.4 բաժակ կաթ
50 գրամ կարագ


Պատրաստման եղանակը`
 

1. 4 Ձվերը 1բաժակ շաքարավազի հետ հարում ենք, մածունի մեջ լցնելով սոդան` ավելացնում ենք մասսային, այնուհետև կակաոն, բուսայուղը կամ կարագը: Այնուհետև կրեմի համար նախատեսված 3 ձվի դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից ու դնում մի կողմ, իսկ սպիտակուցները 0,5 բաժակ շաքարավազով պատրաստում ենք բեզե ու քիչ-քիչ խառնում խմորին, որից հետո միայն ավելացնում ենք ալյուրը. մասսան պետք է լինի թթվասերից մի փոքր թանձր: Այս չափի խմորը նախատեսված է ջեռոցի մեծ թավաների կամ 28-30սմ տրամագծով կլոր թավայի համար:


2. Յուղում կամ ձեթում եք թխվելիք թավան կամ յուղաթուղթը և խմորի զանգվածը լցնում մեջը: Թխեք 180-200 աստիճան տաքությամբ ջեռոցում մոտ 30 րոպե:


3. Բիսկվիթը երբ ուռչում է, լուցկու կամ ատամի մաքրիչի միջոցով ստուգեք, եթե այն բոլոր կողմերից եփված է, հանեք ջեռոցից և առանձնացրեք թավայից քանի դեռ չի սառչել, եթե յուղաթղթի վրա եք եփել, ուրեմն արագ տաք վիճակում պոկեք թուղթը և դրեք մի կողմ խմորը սառչի:


4. Կրեմի պատրաստման համար շաքարավազն ու ձվի դեղնուցները լավ հարում ենք, ավելացնում ալյուրը, նորից հարում, այնուհետև ավելացնում ենք կաթը, միատարր զանգված ստանալով` այն լցնում ենք հաստ հատակով կաթսայի կամ թավայի մեջ ու ցածր կրակի վրա դնում: Կրակին անընդհատ խառնում ենք, մինչև եռալը, այն պնդանալու է և բլբլթա, այդ ժամանակ հեռացնում ենք կրակից և թողնում սառչի:


5. Երբ սառում է եփված կրեմի զանգվածը, կարագը թասի մեջ լավ հարում եք և գդալ առ գդալ ավելացնում եփվածը, վերջում ավելացրեք վանիլինը:


6. Ամբողջ կրեմը հաստ շերտով /մոտ 0.5 սմ/ քսեք մեր սառած բիսկվիթի շերտի վրա, հարթ լինելու համար վերցրեք երկար դանակ և հակառակ կողմով հարթացրեք կրեմը:


7. Գլազուրի պատրաստման շատ եղանակներ կան տարբեր համերով, սակայն այս մեկը հիշեցնում է հենց էսկիմո պաղպաղակի շոկոլադե ջնարակի համը: Կաթը լցնում եք հաստ հատակով տարայի մեջ ու ավելացնում կտորների բաժանած շոկոլադը: Շոկոլադի հալչելուց ավելացրեք կակաոն ու կարագը ու լավ հարեք մինչ եռալը, հենց եռա վերցրեք կրակից ու թողեք սառչի:


8. Երբ մեր գլազուրը սառչում է այնքան, որ մատով հպվելուց շատ աննշան գոլ լինի ու դեռ հասցրած չլինի պնդանալ, լցնում ենք մեր հարթ քսած կրեմի վրա ու զգուշությամբ տարածում ողջ տորթի վրա:




 







Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 10.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.08.16)
Դիտումներ: 19647 | Տեգեր: «էսկիմո», Տորթ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...