RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Ես հարուստի տղա չեմ». «Ոսկե դպրոցի» Բագրատը` անցած ուղու, երգչի կարիերա սկսելու և անձնական կյանքի մասին
 


 


   Tert.am Life

Դերասան-երգիչ մասնագիտական համադրությունը լավագույնն է Հայկ Մուրադյանի համար, որը հեռուստադիտողներին ներկայանում է «Ոսկե դպրոց» սիթքոմում: Մինչ ընտանիքի անդամները քննարկում էին նրա մասնագիտության ընտրության հարցը, Հայկը որոշել ու ընդունվել է Թատերական ինստիտուտ: Ասում է՝  ծնողները հույս ունեին, որ որոշ ժամանակ անց կմտափոխվի, սակայն նա իր որոշման մեջ հաստատուն է եղել:

Tert.am Life-ը երիտասարդ դերասանի հետ զրուցել է հեռուստատեսությունում հայտնվելու, երգչի անհատական կարիերա սկսելու ծրագրերի ու անձնական կյանքին առնչվող թեմաների մասին:

23-ամյա դերասանը երկու տարի առաջ է ավարտել Թատերական ինստիտուտը: Ասում է՝ դերասանի մասնագիտությանը սիրահարվել է դեռ փոքր տարիքից, երբ սկսել է նկարահանվել մասսայական տեսարաններում, էպիզոդիկ դերերում: Ավելի ուշ, 3-րդ կուրսի ուսանողին նկատել են` տեսնելով նրա  լուսանկարը, հետաքրքրվել են ու գտել նրան։

«Լուսանկարներս տեսնելիս չգիտեին` դերասանական կրթություն ունե՞մ, թե ոչ: «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Գրիգոր Դավթյանից հետաքրքրվել էին, նա էլ հաստատել էր, որ Թատերական ինստիտուտում եմ սովորում: Հետո մի քանի ուսանողների համար քասթինգ իրականացրին, որը կարողացա անցնել։ Առաջին լուրջ դերակատարումը եղավ «Կայարան» հեռուստասերիալում,- պատմեց Հայկն ու ավելացրեց, որ ավելի ուշ «Ոսկե դպրոցում» նկարահանվելու առաջարկը ստացել է ադմինիստրատիվ խմբի կողմից։ –Սիթքոմի պրոդյուսեր Վաչե Թովմասյանի հետ խոսեցինք ընդհանուր սյուժեի, իմ կերպարի մասին, հետո տեղում անցա փորձնական նկարահանումը, մեկ ժամ անց ինձ զանգահարեցին ու ասացին, որ մասնակցությունս հաստատվել է»:

Հայկը փաստեց, որ ի  տարբերություն սիթքոմում իր հերոսի՝ Բագրատի, ինքը տեսակով հանգիստ է, տաքարյուն չէ, թեև հազվադեպ իրավիճակներում է այդպիսին դառնում: «Դպրոցում ես այդքան անկարգ չեմ եղել, ինչպես Բագրատը, ոչ էլ հարուստ մարդու տղա եմ:) Իմ ու կերպարիս միջև նմանություններ, գրեթե, չկան»,-ասաց նա և հավելեց, որ հենց դրանով էլ իր համար հետաքրքիր է խաղալ Բագրատի դերը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (09.06.18) | Հեղինակ: Tert.am Life
Դիտումներ: 2056 | Տեգեր: չեմ»., անցած, տղա, Բագրատը, երգչի, ուղու, հարուստի, դպրոցի», «Ոսկե, «Ես | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |