RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Երրորդ օրն արդեն հրթիռային համակարգ հայտնվեց սահմանին
 


 


   lragir.am

 
Պարբերականի զրուցակիցն է առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը 

Պարոն Վարդանով, ԱՄՆ-ը Հայաստանին զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ պայմանագիր կնքի։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, նաև ամերիկյան հետախուզության զեկույցը, ըստ որի՝ 2018-ին հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ սկսվի։ 

Պատերազմը հնարավոր է արդեն 25 տարի, այդտեղ նորություն չկա, և դա իրենց «հայտնագործությունը» չէ։ Այստեղ հարցն այն է, որ Ռուսաստանի միջոցով սպառազինության հարցում մենք կարող ենք հարվածի տակ հայտնվել։ Սա ինչ-որ-տեղ քննություն կլինի, թե որքանով է իրական ռուսական եղբայրությունը։ Եթե ռուսները մեզ սպառազինությունը հատկացնեն առանց գումարի, մենք չենք կարող հայտնվել պատժամիջոցների տակ։ ԱՄՆ-ի ուզածն այն է, որ Ռուսաստանի կառավարությունը փող չաշխատի, եթե ինքը մեր օգնությամբ փող չի աշխատում, այդ վարկերը պետք է ջնջվեն, այդ դեպքում Ռուսաստանը օգնության կարգով պետք է մեզ այդ ամենը փոխանցի։ Հետևաբար ռուսական սպառազինություն մատակարարողների հետ համագործակցելով՝ Հայաստանը ոչ մի ձևով պատժամիջոցների տակ չի հայտնվի։ Դա ցույց կտա, թե արդյոք ռուսները մեր դաշնակի՞ցն են, թե՞ չարչի են ու մեր միջոցով թուրքերին ստիպում են, որ նրանք ավելի շատ զենք գնեն իրենցից։

Դուք կարծում եք, որ Ռուսաստանը նման քայլի կգնա՞, երբ ԱԺ-ում սպառազինություն գնելու համար նոր 100 մլն վարկի մասին է խոսվում, չհաշած նախորդ 200 մլն դոլարի վարկը։ 

Մեր դեպքում դա հասկանալի է, մենք վարկով կամ կանխիկ փողով կամ ցանկացած ձևով պետք է ձեռք բերենք սպառազինություն, որի անհրաժեշտությունն ունենք։ Հիմա մենք ամեն գնով դա պետք է ձեռք բերենք, բայց Ռուսաստանի հետ բանակցելու ընթացքում մերոնք կարողանում են չէ՞ մի 2 բառ ավել ասել, քան իրենց թույլ է տալիս Կրեմլը։ Իրենք այդ երկու բառը պետք է ասեն, և Կրեմլում նստածները հիմար չեն, նրանք թարախ եղել են, բայց հիմար չեն եղել ու հասկանում են, որ Հայաստանում ռազմակայան ունեն ու կարող են հեշտությամբ դա կորցնել պատժամիջոցների պարագայում, որովհետև տնտեսապես մենք չենք դիմանա այդ պատժամիջոցներին։ Կրեմլում նստողները պետք է դա հասկանան, մնում է, որ մերոնք անլեզու չլինեն, կարողանան 2-3  նախադասությունով նկարագրեն իրավիճակը ու ասեն՝ ախպեր ջան, դուք ուզո՞ւմ եք Հայաստան ունենալ որպես այդպիսին, թե՞ ուզում եք Հայաստան ունենալ Արևմուտքի հետ դաշինքի մեջ։ Ոչ թե մենք սպառնում ենք, այլ ուրիշ ելք չենք ունենա։ 

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: lragir.am
Դիտումներ: 1207 | Տեգեր: Սահմանին, համակարգ, օրն, հրթիռային, երրորդ, հայտնվեց, Արդեն | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |