RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
 


 


   

Մանկաբույժները վաղուց են վիճում այն հարցի շուրջ, թե կարելի է արդյոք թույլ տալ, որ երեխաները քնեն ծնողների հետ նույն անկողնում, ուստի Ալաբամայի համալսարանի գիտնականներն անց են կացրել մի ուսումնասիրութուն, որը ցույց է տվել, որ դա կարող է շատ վտանգավոր լինել երեխաների համար: Մասնագետների հավաստմամբ՝ սա կապված է մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում խեղդվելու հետևանքով մահացության ցուցանիշի բարձրացման հետ:

Գիտնականները նշում են, որ վերջին տարիքում բարձրացել է այդ տարիքի երեխաների շրջանում մահացության ցուցանիշը: Ընդ որում՝ մեծ մասամբ փոքրիկները մահանում են անկողնում եղած ժամանակ, ինչը պայմանավորած է նրանով, որ ծնողները հաճախ չեն հետևում քնի տարրական կանոններին:

Նման դժբախտություններից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել երեխայի քնի հանդեպ:

Նրանց խոսքով՝ երեխան պետք է քնի առանց բարձերի, փափուկ խաղալիքների, ծածկոցի կամ որևէ այլ իրի, որի հետևանքով երեխան կարող է խեղդվել: Բացի այդ, ներքնակը պետք է լինի ոչ շատ փափուկ, իսկ անկողինն անհրաժեշտ է դնել պատին հնարավորինս մոտ: Միևնույն ժամանակ՝ շատ ավելի ապահով է համարվում մեջքի վրա պառկած քնելը:

Մասնագետները նշում են, որ ծնողների հետ նույն անկողնում քնելու դեպքում շատ դժվար կլինի երեխային ռիսկի գործոններից զերծ պահելը, ուստի փոքրիկի ապահովության համար խորհուրդ է տրվում հրաժարվեկ այս սովորությունից: Հարկ է հիշել, որ երեխան կարող է քնել ծնողների հետ նույն սենյակում, սակայն նա պետք է պառկած լինի առանձին անկողնում:

Նյութի աղբյուրը



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (03.03.18)
Դիտումներ: 1429 | Տեգեր: ծնողների, ԻՆՉՈՒ, քնեն, հետ, երեխաները, Ահա, չպետք, նույն, Թե, անկողնում. | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |