RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Երբեք մի՛ որոնեք այս 5 բաները համացանցում
 


 


   Nout.am

Յուրաքանչյուրի օնլայն գաղտնիության պաշտպանությունը կարող է բարդանալ Google, Bing, Yahoo կամ որևէ այլ որոնողական համակարգ օգտագործելիս, քանզի նշվածները հիշում են Ձեր IP հասցեն։ Նման դեպքերում գոյություն ունեն որոշ բաներ, որոնք իսկապես չարժի որոնել ինտերնետում: Այնպես որ, նախքան Google-ի հետ ձեր խնդիրներով և հետաքրքրություններով կիսվելը մտածեք երկու անգամ։

Եթե կարծում եք, որ կարող եք որոնել այն ամենը, ինչ ցանկանում եք, ապա ջնջել ձեր բրաուզերի պատմությունը և ոչ ոք չի իմանա, թե ինչ եք փնտրել, ուրեմն սխալվում եք: Google-ը գրի է առնում և հիշում, այն ամենը ինչ որոնել եք։

Այսպիսով, ահա այն ամենը ինչը երբեք չպետք է որոնեք ինտերնետում Google-ի որոնողական համակարգը օգտագործելիս։

1 .Մի փնտրեք այնպիսի բաներ, որոնք կարող են հուշել Google-ին ձեր գտնվելու վայրը կամ տրամադրել նման ինֆորմացիա

2. Մի փնտրեք ինֆորմացիա առողջական խնդիրների, բժշկության վերաբերյալ կամ դեղերի մասին

3.Թույլ մի տվեք, որ որոնողական համակարգը իմանա Ձեր անապահովության մասին

4.    Մի այցելեք կասկածելի կայքեր կամ փնտրեք կասկածելի բաներ (նամանավանդ աշխատանքի վայրում)

5.    Google-ում մի որոնեք որևէ բան, որը թույլ է տալիս Google-ին պարզել ձեր ինքնությունը

Եթե դուք ցանկանում եք նվազացնել բոլոր այն ինֆորմացիան, որը որոնողական համակարգերը և գովազդատուները հավաքագրում են ձեր մասին, ապա մի անտեսեք հետևյալ քայլերը։ Առաջին հերթին, ընտրեք այլ որոնողական համակարգ, ինչպես օրինակ DuckDuckGo-ն։ Վերջինս ավելի ապահով է, քանի որ չի հիշում ձեր որոնման պատմությունը և բացի այդ չի վերլուծում այն։ Երկրորդը, համակարգչում տեղադրեք հավելյալ ծրագրեր, ինչպիսիք են AdBlock Plus-ը կամ Ghostery-ը, որոնք կպաշտպանեն ձեզ գովազդային ընկերությունների, ովքեր հետրում են ձեր առցանց գործունեությանը։ Ստուգեք ձեր գաղտնիության կարգավորումները սոցիալական ցանցերում և ինտերնետում ինֆորմացիա որոնելիս միշտ log out եղեք սոցիալական ցանցերից։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.03.18) | Հեղինակ: Nout.am
Դիտումներ: 709 | Տեգեր: որոնեք, Համացանցում, բաները, մի՛, երբեք, Այս | - Վարկանիշ -: 0.0/0