Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը... (չափահասների համար)
 
 
Загрузка...


Ինչ սեքսի մասին կարող է խոսք լինել, եթե աշխարհում ամենից շատ քնել եք երազում, իսկ ձեր ամուսինը, թարսի պես պետք եղածից աշխույժ է և կարծես թե վճռական է տրամադրված: Ի՛նչ անել: Գուցե մեր խորհուրդներն օգնեն ձեզ այս հարցում:

 

  • Նման դեպքերում սւշխատեք, այնուսւմենայնիվ, ձեր ամուսնուն չմերժել: Չէ որ ձեզ հետ էլ կարող է նույնը պատահել: Դե ի՛նչ արած, քնքուշ գգվանքներն ու կրքոտ համբուրները թողեք ավելի հարմար առիթի, այս անգամ, ինչպես ասում են, անցեք բուն գործին:
  • Դուք, անշուշտ, ունեք «թույլ կետեր», որոնց քնքշորեն հպվելիս մարմնով մեկ դող է անցնում: Այդ կետերն ի վիճակի են նույնիսկ քնած մարդուն արթնացնել ու բառացիորեն մեկ ակնթարթում վերականգնել նրա «մարսական պատրաստվածությունը»: Իսկ ձեր ամուսինը գիտի ձեր «թույլ կետերի» մասին:
  • Նույնիսկ մերկապարուհիներից շատ բան կարելի է սովորել: Միացրեք հաճելի երաժշտություն, դրա գայթակղիչ ռիթմերի տակ դանդաղ, «կատվային» շարժումներով կիսով չափ հանվեք... Անկողին մտեք կիսամերկ, մի՛ անհանգստացեք, մնացածը ձեր ամուսինն էլ կարող է հանել:
  • Աշխատավայրում ժամանակ առ ժամանակ հիշեք ձեր բուռն գիշերների մասին: Կարող եք վստահ լինել. օրվա վերջում արդեն րոպեները կհաշվեք, թե երբ եք տուն հասնելու:
  • Նկատելով, որ ձեր ամուսինը ֆիլմի որոշակի դրվագներ դիտելիս կիսաբերան է պատասխանում ձեր հարցերին, անհապաղ միջոցներ ձեռնարկեք. աննկատ անցեք խոհանոց, տաք շոկոլադ պատրաստեք և հյուրասիրեք նրան: Հասկանալի է՝ հյուրասիրությունը կունենա իր տրամաբանական շարունակությունը:
  • Նրանց, ովքեր օժտված են ճարտարախոսությամբ, խորհուրդ ենք տալիս քաղցր ձայնով սիրելիի ականջին շշնջալ, թե ինչե՜ր կանեիք, եթե այդքան հոգնած չլինեիք... Իսկ գուցե այնքա՛ն էլ հոգնած չեք:

Աղբյուր` doctors.am



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (04.10.16)
Դիտումներ: 2988 | Տեգեր: հանգցնում, Երբ, (չափահասների, ննջասենյակի, լույսը..., եք, համար) | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...