RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Երբ ես մահվան շեմին էի․․․»․ Անի Քոչար
 


 


   

Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել՝ քաջալերելով հիվանդ երիտասարդ կնոջը և կոչ անելով օգնել վերջինիս․

«Ամիսներ առաջ, երբ ինձ մոտ հայտնաբերեցին մահացու հիվանդություն, շատերդ` ծանոթ, անծանոթ գրում էիք ինձ և առաջարկում ցանկացած օգնություն, անգամ ֆինանսական: Այն ժամանակ բոլորիդ շնորհակալություն հայտնեցի, ասելով, որ դեռևս չունեմ դրա կարիքը, իմ բուժումները շարունակվում են, սակայն կա մի միայնակ մայր, ում կյանքը փրկելու խնդիր կա: Այսօր ես խնդրում եմ բոլորիդ, այո, խնդրում, որ ձեր օգնությունը ցուցաբերեք մի երիտասարդ կնոջ, ում նույնպես շատ ծանր հիվանդություն են ախտորոշել: Նրա ողջ և առողջ լինելուց է նաև կախված հաշմանդամություն ունեցող դստեր կյանքն ու ապագան: Հայեր ջան, բարիներ ջան, ամեն մի լուման մեծ օգնություն կլինի միայնակ մոր և դստեր համար: Դրամահավաքի մանրամասները այստեղ՝ Վալենտինայի գրառման մեջ»:

Այնուհետև մեկնաբանության  էջ ավելացրել․ «Երբ ես մահվան շեմին էի, ինձ ապրեցրեց հավատքն ու սերը: Մարդկանց սեր հորդող նամակներն ու հաղորդագրությունները ինձ ուժ էին տալիս, այժմ իմ ուժը փոխանցում եմ քեզ, չհանձնվես: Լսո՞ւմ ես, չհանձնվես, քո երեխեն քեզ է նայում»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անի Քոչարի մոտ հանյտաբերվել է արյան քաղցկեղ․ «Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ: Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին։ Ինձ բացակա չդնեք… Հ.Գ. Փաստորեն, հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի հայրենիք: Ամենևին չէի բարձրաձայնի այս մասին, եթե արդեն իսկ հայտնած չլինեի հայրենիք վերադառնալուս մասին:  Ով կմտածեր, որ մինչ ես որդուս դպրոցի հարցերով եմ զբաղվում և մեր վերադարձի իրականացմանն եմ լծվել, այս չարաբաստիկ հիվանդությունն էլ ինձ ծնկի բերելու գործին է լծվել: Առաջ Աստված, տեսնենք ով ում։ Սիրում եմ ձեզ»։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (03.08.18)
Դիտումներ: 2281 | Տեգեր: Ես, «Երբ, մահվան, Քոչար, էի․․․»․, շեմին, անի | - Վարկանիշ -: 0.0/0