RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Էլենի օրագիր» սերիալի երկրորդ եթերաշրջանի հավանականության մասին
 


 


   Tert.am Life

Հուլիսի 2–ից «Շանթ» հեռուստաընկերությամբ մեկնարկող նոր հեռուստասերիալը` «Այրված անուրջները», անհանգստության տեղիք է տվել ընթացիկ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի երկրպագուներին։ Նրանք Tert.am Life–ին խնդրել են պարզել` արդյոք նախագիծն ավարտվում է, քանի որ հեռուստաընկերությունն ու ստեղծագործական թիմը պաշտոնական հայտարարություն չէին անում։

Tert.am Life–ը զրուցել է նախագծի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանի հետ ու բացահայտել նախագծի ավարտի և հնարավոր երկրորդ եթերաշրջանի մանրամասները։ Հունիսի 29–ին եթերում կլինի «Էլենի օրագրի» վերջին սերիան, չնայած լսարանը շարունակում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել Էդգար Իգիթյանի, Իննա Խոջամիրյանի, Սիսիան Սեփանյանի, Մարինկա Խաչատրյանի և այլ դերասանների մասնակցությամբ նախագծի հանդեպ։

«Նախագիծը փակելու անհրաժեշտություն կամ դրդապատճառներ չկային, պարզապես, ամեն ինչ մի օր մոտենում է իր տրամաբանական ավարտին:

Մենք չենք սպասում, որ հեռուստադիտողը սկսի դժգոհել սերիալից, որպեսզի, վերջապես, հանգուցալուծում տանք պատմությանը: «Էլենի օրագիրը» այն բացառություններից էր, երբ երկարաշունչ հեռուստասերիալը կարող է մինչև վերջ պահել հետաքրքրությունը և վայելել հեռուստադիտողի սերը»,– ասաց սցենարիստը ու հավելեց, որ թեև նախագծի ավարտի մասին պաշտոնական հայտարարություն չկար, երկրպագուները նման կասկածներ ունեին։

«Մեզ ուղղված նամակներում խնդրում են չավարտել, տարբերակներ են առաջարկում, որոնց դեպքում հնարավոր կլինի սերիալը երկարեցնել և այլն: Գրում են, որ շատ են կապվել հերոսների հետ, որ դժվար կլինի ամեն երեկո նոր սերիայի չսպասելը: Այս ամենը շատ հուզիչ է և պարտավորեցնում է նոր նախագծին կրկնակի պատասխանատվությամբ մոտենալ,– ընդգծեց սցենարիստը, ապա անդրադարձավ հերոսների ճակատագրին,– Մեր հերոսների կյանքը նոր է սկսվում։ Ամեն ինչ դեռ առջևում է, այն ամենը ինչ մենք չենք հասցնի ցույց տալ սերիաների ընթացքում, կթողնենք հեռուստադիտողի երևակայությանը»։

Անիից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է նախագիծն ունենա երկրորդ եթերաշրջան` հաշվի առնելով, որ հերոսների կյանքը նոր է սկսվում, իսկ երկրպագուները չեն ուզում, որ այն ավարտվի։ Պարզվում է, դա չի բացառվում. «Երկրորդ եթերաշրջանի հետ կապված քննարկումներ են ընթանում, ամեն ինչ պարզ կլինի մոտ ապագայում։ Երկրպագուների մեծ մասի ցանկությունն է, որ լինի երկրորդ եթերաշրջան, բայց պետք է նաև գիտակցել, որ իրենց առաքելությունն ավարտած հերոսների կյանքը նորովի ներկայացնելը նախատեսում է բոլորովին նոր պատմություն, որին պետք է պատրաստ լինեն «Էլենի օրագրի» երկրորդ եթերաշրջանին սպասող հեռուստադիտողները»,– եզրափակեց նա։






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (25.06.18) | Հեղինակ: Tert.am Life
Դիտումներ: 969 | Տեգեր: մասին, եթերաշրջանի, հավանականության, սերիալի, երկրորդ, «Էլենի, օրագիր» | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |