RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ե՞րբ երեխային կտրել կրծքից
 


 


   Impoqrik.am

Մոր կուրծքը  երեխայի համար ոչ միայն սննդի աղբյուր է, այլ նաև իրեն պաշտպանված և սիրված զգալու միջոց: Ուստի կրծքից երեխային պետք է այնպես կտրել, որ րա  համար դա տրավմա չլինի:
 

Ինչպե՞ս ընտրել համապատասխան ժամանակ կաթից կտրելու համար

Շատերը կարծում են, որ մեկ տարեկանից հետո կարելի է երեխային կտրել կաթից:  Սակայն մասնագետների կարծիքով չպետք է կենտրոնանալ ինչ-որ տարիքի վրա: Ամեն երեխա յուրահատուկ է և միայն մայրը կհասկանա, թե երբ է կաթից կտրելու ժամանակը երել:

Բոլոր դեպքերում այդ գործընթացը պետք է իր բնական հունով ընթանա:

Ամեն մայր ինքը պետք է որոշի, թե երբ է ժամանակը իր երեխային կաթից կտրելու համար: Ամենակարևորը, որ չպետք է ինչ-որ բան անել միայն այն պատճառով, որ բոլորն են այդպես վարվում: Երեխային կաթից կտրելու որոշումը պետք է մանրակրկիտ մտածված լինի:

Մայրը կարող է կողմնորոշվել երեխայի զարգացման տեմպերով:

Եթե փոքրիկը սովորել է ինքնուրույն հանգստանալ և ննջել, ակտիվ ուսումնասիրում է իրեն շրջապատող աշխարհը, հետաքրքրվում է այլ երեխաներով, կարող է խաղով ընկնել և մոռանալ մայրիկի  մասին գոնե հինգ րոպեով, ապա նա պատրաստ է ավելի «հասուն» սննդակարգի անցնելուն:

Երեխան փորձում է նոր կերակրատեսակներ և դրանք նրան դուր են գալիս, կամ նա փորձում է Ձեզ կերակրել. երեխայի նման վարքը վկայում է, որ արդեն կարելի է նրան կաթից կտրել:

Կաթից կտրելու գործընթացն ինչքան էլ սահուն ու հեշտ ընթանա, միևնույն է, հիշեք, որ դա երեխայի համար կորուստ է: Այդ իսկ պատճառով կրծքից կտրելու ժամանակահատվածում երեխային առավելագույնս  ապահովեք  հոգատարությամբ ու սիրով, որպեսզի նա չկարծի, թե դա իր վատ վարքի հետևանք է:

Երեխային կրծքից կտրելու համար ծնողները հաճախ նրան մի քանի օրով մենակ են թողնում: Սա ցանկալի տարբերակ չէ, քանի որ երեխան այդպես միանգամից կտրուկ զրկվում է իր ամենասիրելի բանից և միևնույն ժամանակ մենակ է իր զգացմունքների հետ: Իսկ երբ երեխան աստիճանաբար է կտրվում կաթից, նա ինքնուրույնություն է ձեռք բերում:

Կաթից կտրելու գործընթացը կարող է ուղեկցվել անհանգստությամբ: Դա բնական է: Երեխայի անհանգիստ պահվածքը փոխանցվում է և ծնողին: Հաղթահարելով անհանգստությունը` կօգնեք նաև երեխային հաղթահարել դժվարությունը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.02.18) | Հեղինակ: Impoqrik.am
Դիտումներ: 591 | Տեգեր: երեխային, կրծքից, կտրել, ե՞րբ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |