RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Դպրոցական համազգեստ. հատո՞ւկ, թե՞ ըստ ճաշակի
 


 


   A1plus.am

27-ամյա երեւանցի Գայանե Գրիգորյանի զգեստապահարանում կա դպրոցական մի համազգեստ, որը նա 2-րդ դասարանում ընդամենը մի քանի շաբաթ է հագել: Համազգեստը պահարանում հայտնվել է 18 տարի առաջ` 1991թ սեպտեմբերից, երբ անկախացավ Հայաստանը: Այդ ժամանակվանից Հայաստանի դպրոցներն անցան այսպես կոչված` ազատ համազգեստի, երբ աշակերտները իրավունք ունեն հագնելու այն, ինչ ցանկանում են:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի պարտադրում աշակերտին որևէ հատուկ հագուստով գնալ դպրոց: Սակայն ներկայումս Երեւանում քիչ չեն դպրոցները, որտեղ աշակերտները հագնում են միանման համազգեստ:

14-ամյա Սուրեն Դաբոյանը սովորում է Երեւանի թիվ 1 դպրոցում: Ծնողական կոմիտեի եւ մանկավարժական խորհրդի որոշմամբ` այստեղ աշակերտները կրում են միանման համազգեստ:

«Երբ որ բոլորը նույն համազգեստն են հագնում, ավելի նման են իրար: Երբ չկա միանման համազգեստ, ու մեկը բոլորից լավ է հագնվում, ապա մյուսները կաշկանդվում են»,-ասում է Սուրենը:

Թիվ 146 դպրոցի աշակերտուհի 15-ամյա Աստղիկ Թադեւոսյանը պատմում է, որ իրենց դպրոցում միանման համազգեստ չեն կրում: «Ես շատ կուզենայի, որ հագնեինք, ավելի դպրոցականի տեսք կունենայինք»,-ասում է նա: Իսկ ինչո՞ւ նման առաջարկություն չես անում` հարցին` Աստղիկն ասում է, որ աշակերտների մի մասը դեմ են, ու դրա համար էլ իրենց դպրոցում հատուկ համազգեստ չի ներդրվել:

Իսկ 14-ամյա Սեդա Ղազարյանը, ով սովորում է թիվ 161 դպրոցում, ուրախ է, որ իրենց դպրոցում միանման համազգեստ հագնելու որոշում չկա: «Ես այժմ ինչ ուզեմ` կարող եմ հագնել: Եթե համազգեստ լիներ, ապա ամեն օր նույն բանը պետք է հագնեի»,- նշում է Սեդան:

Դպրոցական համազգեստի հարցը կարելի է ասել հասարակության` դպրոցի հետ անմիջական առնչություն ունեցող հատվածին 2 մասի է բաժանել` հատուկ եւ ազատ համազգեստի կողմնակիցներ: Յուրաքանչյուր խումբն այս դեպքում բերում է իր փաստարկներն ու հակափաստարկները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի գրասենյակի ղեկավար Ռուզաննա Դոխոլյանը համարում է, որ սխալ է երեխային այն տարիքում, երբ նոր ձեւավորվում է նրա ճաշակը, պարտադրել հագնել հատուկ հագուստ: Ինչ վերաբերում է սոցիալական բեւեռացմանը, որը հստակ երեւում է նաեւ հագուստից, ապա. «Մարդը կարող է ապրել շատ վատ, բայց լինել շատ ճաշակով: Գնային առումով գուցե նրա հագուստը զիջի, բայց ճաշակով գերազանցի»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (31.05.18) | Հեղինակ: A1plus.am
Դիտումներ: 658 | Տեգեր: համազգեստ., հատո՞ւկ, ԸՍՏ, ճաշակի, դպրոցական, թե՞ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...