RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Դիանա Գրիգորյանին հաջողվեց լավ մտածված սկանդալի միջոցով բարձրացնել իր ֆիլմի վարկանիշը
 


 


   

Անցած տարվա սեպտեմբերին հեռուստաէկրան բարձրացած Նռան հատիկ ֆիլմը կարճ ժամանակում սիրվեց շատ հեռուստադիտողների կողմից։ Բայց ինչպես Դիանա Գրիգորյանի մնացած ֆիլմերը, սա նույնպես շատ երկար սցենար ուներ։ Հոգնեցնող սցենարը հավանաբար նվազեցրել էր ֆիլմի դիտելիությունը ու ֆիլմի պրոդյուսերը հարմար տարբերակ գտավ այն կրկին բարձրացնելու համար։

Դիանա Գրիգոյանի ու Ռոզա Ֆիլբերգի հարաբերություննրի վատացման մասին առաջին անգամը չէ, որ խոսվում էր։ Եթե առաջին անգամ Դիանան ու Ռոզայի պրոդյուսերը միանգամից ու շատ կտրուկ հերքեցին, որ նման բան չկա, ապա երկրորդ անգամ ոչ մի մեկնաբանություն չեղավ ոչ Դիանայի, ոչ էլ Ռոզայի կողմից, ավելի սրելով ու հետաքրքրացնելով իրավճակը։
Խոսվում էր, որ Ռոզային փոխարինելու է մեկ այլ դերասանուհի, և բնականաբար, հեռուստադիտողներին հետաքրքիր էր, թե ով է լինելու նա և ինչպես է ընթանալու ֆիլմը գլխավոր դերասանուհու փոփոխության պայմաններում։


Եվ միայն այն ժամանակ, երբ կրքերը հանդարտվեցին ու սերիալի ռեյտինգն արդեն վերականգնված էր, հայտարարվեց որ ամեն ինչ կարգին է, Ռոզան ու Դիանան հաշտվել են ու դերասանուհին ֆիլմում շարունակելու է մարմնավորել գլխավոր հերոսուհուն։ Իսկ հայտարարությունն էլ տեղի ունեցավ ոչ ուղղակի, այլ Ռոզան կրկին սկսեց նկարահանման հրապարակից ժպիտով լուսանկարներ հրապարակել, որոնք մոտ 2 շաբաթ բացակայում էին նրա սոցցանցերի էջերից։
Անխոս լավ մտածված PR քայլ էր ֆիլմի համար ու ոչ ոք անգամ ոչինչ չէր կասկածի, եթե ես չորոշեի սառը դատել ու եզրակացություններ անել ստեղծված իրավիճակից։

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.06.18)
Դիտումներ: 1860 | Տեգեր: Լավ, ֆիլմի, միջոցով, Գրիգորյանին, սկանդալի, բարձրացնել, Դիանա, մտածված, հաջողվեց, իր | - Վարկանիշ -: 0.0/0