RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Կոսմետոլոգները դեմքի դիմակներից առանձնացրել են լավագույնը՝ Սոդա և մեղր. արդյունքը կտեսնես 15 րոպեից
 


 


   Օգտակար Վիդեոլուրեր

Սոդայի և մեղրի համադրությունն օգտակար է մի շարք հիվանդությունների բուժման համար, սակայն արդյոք գիտե՞ք, թե ինչ հրաշքներ կարող է գործել այն մաշկի համար։ Այս հարցի պատասխանը կիմանաք հենց հիմա։
 


Մեղրով և սոդայով այս դիմակի բաղադրատոմսը լավագույնն է, որ պետք է փորձել։ Այն կօգնի ազատվել ակնեից, մուգ շրջանակներից, մաշկի վրայի տհաճ սև կետերից և կպարգևի գեղեցիկ մաշկ, որը դեռ երբեք չեք ունեցել։

Դիմակի մեջ օգտագործվող սոդան կմաքրի մաշկը մեռած բջիջներից և ամեն տեսակի կեղտից։ Այն մաշկը կդարձնի փափուկ, մաքուր և թարմ առաջին իսկ կիրառումից հետո։

Մեղրը բնական հակաբակտերիալ միջոց է, որը հիանալի է ակնեն բուժելու և այն կանխելու համար։ Մեղրը հիանալի միջոց է մաշկի ծերացումը դանդաղեցնելու համար, այն անգամ օգտակար է զգայուն մաշկի դեպքում։ Մեղրը նաև ձգում է մաշկի ծակոտիները և հաղորդում երիտասարդ տեսք։




Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ են՝

• 4 ճաշի գդալ սոդա

• 1 ճաշի գդալ մեղր

• 2 թեյի գդալ ջուր։




Պատրաստման եղանակը

Սոդան և մեղրը լցնել տարայի մեջ, այնուհետ ավելացնել ջուրը, որպեսզի ստացվի կպչուն խառնուրդ։

Պատրաստի դիմակը քսել մաքուր մաշկին՝ խուսափելով աչքերի և քթանցքների հատվածներից։ Պահել այն 15 րոպե՝ մինչև դիմակը կսկսի չորանալ։ Հնարավոր է առաջանա թեթև ծակծկոց։

Մաքուր կտորը թրջել տաք ջրով և դիմակը մաշկից հեռացնել այդ կտորով՝ կատարելով շրջանաձև շարժումներ։ Այնուհետ լվացվել գոլ ջրով և չորացնել մաշկը։

Եթե դիմակի պարունակությունը շատ է ստացվել, ապա այն կարելի է օգտագործել նաև պարանոցի և կրծքավանդակի հատվածում՝ ցնցուղ ընդունելուց առաջ։

Այս դիմակը կարելի է կրկնել շաբաթը 1 անգամ և արդյունքներն իսկապես կգոհացնեն։








Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.07.17) | Հեղինակ: Օգտակար Վիդեոլուրեր
Դիտումներ: 5551 | Տեգեր: Են, Կոսմետոլոգները, կտեսնես, դեմքի, դիմակներից, ՍՈԴԱ, լավագույնը՝, մեղր., արդյունքը, առանձնացրել | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |