RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ծնողների անկյուն. երբեք մի արգելեք այս 10 բաները երեխային
 


 


   uhoha.ru

Կան բաներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արգելել երեխաներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
 

1.      Ինքնուրույն սնվել

Ավելի  հեշտ է երեխային կերակրելը, քանի որ ինքնուրույն ուտելու դեպքում նա բավականին երկար ժամանակ կվատնի և կկեղտոտի և՛ հագուսը, և՛ շրջապատում եղած ամեն ինչ: Սակայն փոքրիկը պետք է սկսի սովորել, իսկ սա կլինի ինքնուրույնության նրա առաջին դասը:


2.      Օգնել

Եթե ծնողներն անընդհատ հրաժարվեն երեխայի օգնությունից, ապա նա ալարկոտ  մարդ կմեծանա: Հարկավոր է թույլ տալ, որ երեխան օգնի ի ուժերի ներածին չափով, սակայն ուշադիր լինել, որ նա չվնասվի իրեն կամ որևէ մեկին: Բացի այդ, հարկավոր է երեխային գովեստի խոսքեր ասեկ և խրախուսել:


3.      Նկարել  

Երեխան պետք է սովորի ստեղծագործել, ուստի նա պետք է նաև նկարի: Եթե  փոքրիկը կարող է նկարել պատերին ու հատակին, ապա նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է նստեցնել նրան կերակրելու համար նախատեսված աթոռին կամ նկարել նրա հետ:


4.      Հագնել ու հանել հագուստը

Այս գործընթացը սկզբում կարող է դանդաղ ընթանալ, սակայն երեխան երբեք ոչինչ չի սովորին, եթե ծնողներն ամեն ինչ անեն նրա փոխարեն:


5.      Աղմկել ու վազվզել տանը

Նա իհարկե կարող է դա անել նաև դրսում, սակայն ոչ բոլոր մայրիկներն են կարողանում այդքան ժամանակ հատկացնել երեխայի հետ զբոսնելուն, ուստի հարկավոր է թուլ տալ, որ նա վազվզի և թռչկոտի նաև տանը:


6.      Հետաքրքրվել ու չարաճճիություններ անել բակում

Բոլոր մայրկներն էլ անհանգստանում են երեխաների համար, սակայն ոչ մի դեպքում չի կարելի սահմանափակել նրանց զարգացումը: Հարկավոր է հիշել, որ նա միշտ փորձելու է բարձրանալ ամենաբարձր տեղերը, վազվզելու է և կեղտոտվի, սակայն հարկավոր է պարզապես նրա կողքին լինել և թույլ չտալ, որ նա վնասվի:


7.      Խաղալ ջրով

Բոլոր երեխաներն էլ սիրում են խաղալ ջրով, ուստի հարկավոր է նրան հատուկ տարրաներ հատկացնել կամ գնել որևէ հետաքրքիր ջրային խաղ:


8.      Ձեռք տալ իրերին, որոնք կարող են կոտրվել

Եթե տանը կան փխրուն իրեր, ապա հարկավոր է երեխայի հետ դրանք ուսումնասիրել և բացատրել, որ առանց մայրիկի չի կարելի դրանց ձեռք տալ, այլապես երեխան կփորձի վերցնել դրանք հետաքրքրությունից դրդված:


9.      Իր կարծիքն ու մտքերն արտահայտել

Երեխային չի կարելի ասել, որ նա սխալ է կամ ծնողներն ավելի լավ գիտեն, որն է ճիշտ: Նա պետք է սովորի արտահայտել իր մտքերը, իսկ ծնողները պետք է լսեն: Եթե երախան որևէ բան սխալ է ասում, ապա հարկավոր է խնդրել, որ նա ապացուցի իր խոսքերը: Այս դեպքում նա կսովորի միշտ ստուգված տեղեկություններ տալ:


10.  Մուլտֆիլմեր դիտել և համակարգչային խաղեր խաղալ

Այս հարցում արգելքներ պետք չեն: Փոխարենն անհրաժեշտ է հատուկ ժամանակ սահմանել, որի ընթացքում կարելի է մուլտֆիլմ դիտել կամ համակարգչային խաղեր խաղալ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.03.18) | Հեղինակ: uhoha.ru
Դիտումներ: 1679 | Տեգեր: երեխային, Մի, Այս, արգելեք, երբեք, բաները, 10, ծնողների, անկյուն. | - Վարկանիշ -: 0.0/0