Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 17.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ապագա մայրիկի անկյուն. ինչ է պետք վերցնել՝ ծննդատուն գնալիս
 
 


   NEWS.am STYLE

Ծննդատուն գնալուց մի քանի օր առաջ արդեն ապագա մայրիկը սկսում է մտածել, թե իր հետ ի՞նչ տանի հիվանդանոց: Որպեսզի կարեւոր այդ պահին ոչինչ չմոռանաք, հարկավոր է անհրաժեշտ իրերի ցուցակ կազմել:

Շատ ծննդատներում կախում են իրերի ցուցակը, որոնք ծննդկանն իր հետ պարտադիր պետք է ունենա:

 

Անհրաժեշտ է իրերը տեղավորել առանձին տոպրակներում եւ մակագրել դրանք: Նաեւ չմոռանաք ապագա հայրիկին ասել, թե ինչը որտեղ է գտնվում:

Առաջին հերթին փաստաթղթերը պատրաստեք.

• Անալիզների արդյունքներով լրացված քարտը

• ՁԻԱՀ-ի անալիզը

• ԳՁՀ-ի (УЗИ) արդյունքները

• Անձնագիրը

• Ձեր բժշկի հեռախոսահամարը

• Ապահովագրությունը (առկայության դեպքում)

 

Ծննդատուն թույլատրվում է տանել.

1. լվացվող հողաթափեր;

2. բջջային հեռախոս;

3. զարդերից՝ ամուսնական մատանի, խաչ, հերակալ;

4. խմելու ջրով շիշ:

Ծննդատուն տանելու իրերի ցուցակ (նախապես կարող եք ճշտել այն հիվանդանոցում, որտեղ ծննդաբերելու եք).

1. Լվացվող հողաթափեր, եւս մեկն էլ կարող եք վերցնել լոգարանի համար;

2. Խալաթ սովորաբար տալիս են, ցանկության դեպքում կարող եք ձեզ հետ բերել: Սակայն որոշ ծննդատներում արգելված է տանից հագուստ բերել, այդ թվում՝ խալաթ;

3. Հիգիենիկ պարագաներ. ատամի մածուկ եւ խոզանակ, շամպուն, սանր, 2 հատ մանկական օճառ՝ օճառամանով (մեկը ձեռքերի համար, մյուսը՝ երեխայի);

4. որոշ ծննդատներում խնդրում են սեփական սպասքը բերել;

5. մեկանգամյա օգտագործման խանձարուր (ծննդատանն այն չեն տրամադրում):

 

Պետք կգան նաեւ հետեւյալ իրերն ու պարագաները (դրանք ծննդաբերությունից անմիջապես հետո ձեր հիվանդասենյակ կբերեն).

1. մեկանգամյա օգտագործման կիսավարտիքներ (շուրջ 6 հատ);

2. շատ լավ ներծծող միջադիրներ (1 տուփից ոչ ավելի);

3. կերակրելու համար 2 կրծկալ;

4. մեկանգամյա օգտագործման ներդիրներ կրծկալի համար;

5. հետծննդյան բանդաժ (եթե պատրաստվում եք այն օգտագործել);

6. գլիցերինով մոմիկներ (ծննդաբերությունից հետո մի քանի օր կօգնեն զուգարան գնալ);

7. վիտամիններ (որոնք ընդունել եք նաեւ հղիության ժամանակ);

8. կաթնարտադրությունը բարձրացնելու համար՝ հոմեոպատիկ միջոցներ (օրինակ՝ «Մլեկոին»), արագ լուծվող թեյ կերակրող մայրերի համար;

9. կոսմետիկ մկրատ եւ խարտոց (մկրատն անհրաժեշտ կլինի նորածնի կոտրված եղունգները կտրելու համար);

10. եթե գործածում եք՝ հիգիենիկ թաց անձեռոցիկներ, բամբակե բարձիկներ եւ փայտիկներ, անձեռոցիկ;

11. կրծքով կերակրելու համար պաշտպանիչ ներդիրներ;

12. կրծքի կաթը կթող սարք;

13. ծծակ;

 

14. «Vitaon Baby» յուղ (կուրծքը մշակելու եւ երեխայի համար) կամ ծծակների համար վերքը լավացնող ցանկացած միջոց, օրինակ՝ Bepanthen կրեմ;

15. կարող եք մանկական կոսմետիկ միջոցներ վերցնել, եթե փոքրիկ շշիկներով ունեք, օրինակ՝ հեղուկ տալկ կամ կրեմ;

16. դեմքի կրեմ, հիգիենիկ շրթներկ;

17. ֆոտոխցիկ;

18. ամսագիր կամ գիրք, գրիչ եւ նոթատետր՝ գրառումների համար:

Եթե ծննդատանը մի քիչ ցուրտ էձեզ անհրաժեշտ կլինեն.

1. գուլպաներ մայրիկի եւ երեխայի համար;

2. երեխայի համար տրիկոտաժե գլխարկ (ծննդատանը տրվողները սովորաբար շատ մեծ չափսի են):







Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: NEWS.am STYLE

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: NEWS.am STYLE
Դիտումներ: 831 | Տեգեր: ԻՆՉ, վերցնել՝, ապագա, անկյուն., գնալիս, պետք, ծննդատուն, մայրիկի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...