Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Խոսքեր, որոնք կինը երբեք չպետք է ասի իր ամուսնուն
 
 
Загрузка...


 


Այս հարցի պատասխանը պարզելու համար ես ֆեյսբուքյան մի խմբում այս հարցով դիմել էի տղամարդկանց:

Ահա ներկայացնում եմ ձեզ տղամարդկանց կողմից ամենահաճախ տրված պատասխանները.

1. «Ես քեզ չեմ հարգում»: Զույգերը, որոնք արդեն որոշ ժամանակ ապրել են ամուսնության մեջ, գիտեն, որ տղամարդիկ կարիք ունեն վստահության ավելի, քան որևէ մի ուրիշ բանի: Կնոջ խոսքերն այն մասին, որ ինքը չի հարգում իր ամուսնուն, կարող են կործանիչ լինել ամուսնու համար:

2. «Չէի՞ր կարող կանգնել ու ինձ լսել»: Կինն անհարգալից վերաբերմունք է դրսևորում իր ամուսնու նկատմամբ, երբ մշտապես տալիս է հարցեր, որոնք լի են քննադատությամբ: Տղամարդը կարիք ունի, որ կինը գնահատի իր խորհուրդներն ու կարծիքները, անգամ եթե դրանք այնքան էլ կնոջը դուր չեն գալիս: Եվ սխալ քայլ է, երբ կինը մշտապես կասկածի տակ է առնում իր ամուսնու գիտելիքները:

3. «Ինչո՞ւ չես կարող լինել, ինչպես…»: Օրինակ բերելով ուրիշ տղամարդկանց, մենք բառացիորեն այս միտքն ենք ասում՝ «Դու չես կարող հաջողության հասնել: Քո դերը՝ որպես ամուսին քեզ մոտ չի հաջողվել»: Տղամարդը ցանկանում է, որ կինը հավատա իր ուժերին ու կարողություններին: Մի´ ասեք. «Այս գործից դու գլուխ չես հանում, ավելի լավ է ծանոթներիցս մեկին խնդրեմ, որ ինձ սովորեցնի» կամ «Մոռացի´ր, ես ինքս կանեմ»: Ձեր ամուսնուն անգամ չհաջողվեց փորձելը, դուք չտվեցիք նրան հնարավորություն:

4. «Ես ախր ասում էի քեզ…»: Ոչ ո´ք, ոչ միայն տղամարդիկ, ոչ ոք չի սիրում, երբ իրեն հիշեցնում են գործած սխալների մասին:

5. «Մենք պետք է զրուցենք»: Այս արտահայտությունը ասես ընդգծում է զրույցի անհրաժեշտությունը, սակայն շատ հաճախ մարդկանց մոտ ընկալվում է որպես նշան, որ իրենք ինչ-որ տեղ սխալվել են, կամ մի լուրջ բան է կատարվել: Այս պատճառով, հարկ է հնարավորինս խուսափել այս արտահայտությունից, որովհետև, վերջիվերջո, գուցե դո՞ւք եք սխալ: Ավելի լավ է ասել՝ «Կարո՞ղ ենք երեկոյան խոսել մի կարևոր հարցի շուրջ» կամ «ե՞րբ է քեզ հարմար, որպեսզի զրուցենք»:

6. «Ես քեզ չեմ սիրում այլևս: Ես ուզում եմ, որ բաժանվենք»: Կա՞ն արդյոք խոսքեր, որոնք կարող են ավելի շատ վիրավորել: Հաճախ մարդիկ սերն ընկալում են որպես զգացմունք: Սերը, սակայն, ընտրություն է և ո´չ պարզապես զգացմունք: «Բաժանություն» բառը երբեք պետք չէ կիրառել ամուսնության մեջ: Մի գեղեցիկ օր պարզապես արտասանված այս խոսքերը կարող են կրկին վերադառնալ: Զույգերը կարող են հաղթահարել ամեն բան ամուսնության մեջ, բայց պե՞տք են արդյոք վերքեր, որոնք հետագայում շատ դժվար կլինի բուժել:

7. «Ես չպետք է ամուսնանայի քեզ հետ»: Երբ կինն ասում է այս խոսքերն ամուսնուն, նա ուզում է ասել, որ ամուսինն է իրենց ընտանիքի բոլոր խնդիրների պատճառը: Ամեն բան նրա մեղքով է:

Եկեք ուշադիր լինենք մեր խոսքերի հանդեպ, այնպես, ինչպես մեր փողի, ժամանակի և ռեսուրսների հանդեպ: Այն, ինչ կարող ենք ասել, կարող է բերել մեզ և ուրիշներին շինություն, սակայն կարող է նաև ցավ պատճառել ու, երբեմն, անդառնալի հետևանքներ ունենալ: Ուստի եկեք մեր խոսքերը կիրառենք խանդավառություն բերելու, ոչ թե նվաստացնելու համար:

Մարկ Մերիլ

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (26.07.17) | Հեղինակ: Crossnews.am W
Դիտումներ: 5391 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...