RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Չորս խորհուրդ հիշողությունը լավացնելու համար
 


 


   

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ  հիշողության կորուստ ոչ միշտ է կապված տարիքի հետ:  Եթե հենց այս պահից սկսեք զբաղվել ձեր հիշողության լավացմամբ, ապա համոզված եղեք, որ ապագայում թոռներին կպատմեք ձեր կյանքի հետ կապված իրադարձությունները` իրեց  բոլոր մանրամասնություններով:
 

Ինչ է հարակավոր անել հիշողությունը լավացնելու համար:
 

Լուծեք գլուխկոտրուկներ

Դրանք կարող են լինել մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ, խաչբառներ, խաղաբառեր, կարող եք անգիր սովորել բանաստեղծություններ և երգեր: Այս մեթոդներով փորձեք մարզել ուղեղն օրվա ընթացքում:


Ճիշտ սնվեք

Ուղեղի լավ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական հինգ անգամ սնվել` փոքր չափաբաժիններով: Սնվելով նման կերպ դուք կխուսափեք գլյուկոզաի իջեցումից, որը, ինչպես գիտենք,  ուղեղի հիմնական էներգետիկ աղբյուրն է համարվում: Շատ օգտակար է ընտրել այնպիսի սնունդ, որը հարուստ է օմեգա-3-ով, սնունդ, որը պարունակում է ածխաջրեր, որոնք ունեն քիչ գլիկեմիկ ցուցանիշ` ( հաց, որը պատրաստված կլինի ամբողջական հացահատկից, թարմ մրգային հյութեր` առանց շաքարի, շիլա, կաթնամթերք, սև շոկոլադ, լոլիկ, կիտրոն), հակաօքսիդներ՝  (հապալաս, սալոր, լոբի, պեկան, ընկույզ, պնդուկ, պիստակներ, նուշ, աղացած դարչին, օրեգանո, քրքում, կակաո):


Զբաղվեք սպորտով

Հնարավոր է դուք հոգնել եք ամեն օր լսելով, որ պետք է զբաղվել սպորտով: Այո, դա իսկապես այդպես է: Զբոսանքը և վարժանքները դրական են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա: Սակայն սա չի  նշանակաում, որ ամեն օր պետք է մարզասրահ այցելել: Ընտրեք ձեզ հոգեհարազատ զբաղմունք և սահմանեք ֆիզիկական վարժություններ, որ ձեր օրգանիզմին ավելի շատ է անհրաժեշտ: Դրանից հետո կտեսնենք, որ որոշ ժամանակ անց տրամադրությունը կսկսի բարձրանալ և կդադարեք ամեն ինչ խառնել կամ անընդհատ մոռանալ:


Սովորեք լիցքաթափվել

Պետք է կարողանաք վերահսկել ձեր առօրյան, սովորել ազատվել սթրեսից և լարվածությունից: Երբ դուք սթրեսային վիճակում եք, սկսում է աշխատել կորտիզոլ հորմոնը, որը խոչընդոտում է  կենսաբանական ակտիվ քիմիկատերին, որոնց միջոցով ուղեղի բջիջները կապ են հաստատում միմյանց հետ: Հետևաբար, եթե դուք գտնվում ենք մշտական լարվածության մեջ, հիշողությունը սկսում է թուլանալ:                                           

Ինչպես վստահեցնում են ամերիկացի գիտնականները, 14 օրվա ընթացքում հատուկ հետազոտությունների օգնությամբ    հնարավոր կլինի լավացնել հիշողությունը: Որոշ  ժամանակ անց կնկատեք, թե ինչպես էլ չեք մոռանա  ընկերների ծննդյան օրերը կամ, օրինակ,   տանից դուրս չեք գա առանց բանալիների և փողի:







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (28.04.18)
Դիտումներ: 1177 | Տեգեր: խորհուրդ, լավացնելու, չորս, հիշողությունը, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...