Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Չեխովի անվան դպրոցի հայտնի տնօրենը 10 տեղակալ ունի. նա գործի է դրել իր կապերը
 

 


   irates.am

«Իրատես» թերթը գրում է. «Այն,որ կառավարման համակարգում խորհրդականների չարդարացված առատություն կա, վաղուց նորություն չէ, բայց որ դպրոցներում էլ տնօրենի տեղակալների թիվը կհասնի մեկ տասնյակի, իսկապես նորություն է:

Մեր տեղեկություններով` Չեխովի անվան դպրոցն ունի (ուշադրություն) տնօրենի ինը տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում. Տնօրեն Գայանե Սարուխանյանը քաղաքապետարան է դիմել եւս մեկ տնօրենի հաստիք տրամադրելու խնդրանքով, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, որ տասներորդ տեղակալի լիազորությունները կարող է բաժանել իննի միջեւ:

Սակայն տիկինը հեշտ հանձնվողներից չէ, իշխանական կապերը, խողովակները գործի է դրել ու կարողացել է հասնել այն բանին, որ քաղաքապետարանը ստիպված հաստիքը «նվիրել» է տնօրենին:

Այսքանից հետո հարց է ծագում` Չեխովի անվան դպրոցում այդ ի՞նչ վիթխարի աշխատանք է կատարվում, որ մեկ տնօրենը եւ ինը տեղակալները գլուխ չեն կարողանում հանել ու եւս մեկ տեղակալ ունենալու անհրաժեշտություն է առաջացել:

Պատրաստ ենք հրապարակելու նաեւ տնօրեն Գայանե Սարուխանյանի հիմնավորումն առ այն, որ մեկ դպրոցում տնօրենի տասը տեղակալ ունենալը շռայլություն չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 30.03.18 | Հեղինակ: irates.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (30.03.18) | Հեղինակ: irates.am
Դիտումներ: 367 | Տեգեր: Չեխովի, Նա, տնօրենը, տեղակալ, ՀԱՅՏՆԻ, ունի., Դպրոցի, անվան, գործի, 10 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...