Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Չարաճճի աղջիկների համբուրվելու հնարքներ, որոնք խենթացնում են տղաներին (չափահասների համար)
 

 


   Cosmopolitan.com

Գործածեք այս հիանալի մեթոդները սեքսից առաջ, ընթացքում և հետո, որպեսզի ձեր ննջարանային գործողություններն է՛լ ավելի հետաքրքիր դառնան… Հաճախ շատ զույգեր դադարում են համբուրվել, հենց որ նրանց հարաբերությունները սկսում են խորանալ ու տաքանալ: «Որոշ մարդիկ կարծում են, որ սեքսն այնքան լեցուն  է հաճելի զգացումներով, որ համբույրն արդեն կարևոր չէ», ասում է կլինիկական սեքսոլոգ Կրիստա Բլումը, ով նաև «Ամենաճշգրիտ համապատասխանության թեստ» գրքի հեղինակն է:
 
Իսկ դա շատ տխուր փաստ է, որովհետև ամբողջ սեքսի ընթացքում համբուրվելը (ոչ թե միայն դրա ամենասկզբի ընթացքում) ձեր հաճույքները երկինք կհասցնի: «Շրթունքների մեջ կան հազարավոր նյարդային կետեր, որոնք կիրք են առաջացնում», ասում է Բլումը, «Սեքսից առաջ, դրա ընթացքում և վերջում համբուրվելը չափազանց կրքոտ և բավարարող կարող է լինել»:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր համբույրներն են համարվում գրգռող: Հարկավոր է իմանալ, թե սեքսի որ փուլում կոնկրետ որ համբույրն է պետք կիրառել: Բարեբախտաբար, մենք արդեն այդ մասին մտածել ենք և ձեզ համար ցուցակ կազմել: Օգտագործեք այս հնարքները, որպեսզի դրախտ ընկնեք:

Այնպես, ինչպես մարաթոնի վազորդը նախքան վազելը ձգումներ է անում, այդպես էլ ձեր մարմնին է անհրաժեշտ որոշակի մարզանք` նախքան գերակտիվ կրքին անցնելը: «Պետք չէ, որ դու անմիջապես հարձակվես շրթունքների վրա, այլապես դու նրան շատ արագ կգրգռես», ասում է Բլումը: Ընդհակառակը, պետք է նրան դանդաղ ուղղորդել դեպի հաճույքների աշխարհ՝ աստիճանաբար ավելացնելով նրա գրգռվածությունը: Ինչքան դանդաղ, այնքան կրքոտ:

Մանր պաչիկներով ծածկիր նրա ամբողջ դեմքը – բացի շրթունքներից: Հենց նա սկսի գրգռվել, լեզվով տար նրա շրթունքների ուրվագիծը: Նա չափազանց մեծ ցանկություն կունենա քեզ կուլ տալու, բայց թույլ մի տուր… դեռ:
 
Անցիր հաջորդ քայլին – համբուրիր նրա շրթունքները առանց լեզվի մասնակցության: Եթե նա փորձի լեզվով համբուրել, հետ քաշվիր մի քանի վայրկյանով, հետո նորից շարունակիր համբուրվել: Սրա նպատակն այն է, որ խաղաս նրա հետ և քիչ-քիչ տանես նրան դեպի կրքերի ծովը` նրան չտալով կոնկրետ այն, ինչ նա ուզում է:
 
Խաղն ավելի թեժացնելու համար կամաց բռնիր նրա ներքևի շրթունքը քո շրթունքներով ու նրբորեն ծծիր ժամանակ առ ժամանակ: Դա նրան այնքան դուր կգա, որ նա բնազդաբար քեզ էլ նույն հաճույքը կպատճառի:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 29.04.18 | Հեղինակ: Cosmopolitan.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (29.04.18) | Հեղինակ: Cosmopolitan.com
Դիտումներ: 632 | Տեգեր: Համբուրվելու, հնարքներ, խենթացնում, Չարաճճի, (չափահասների, որոնք, տղաներին, համար), Են, աղջիկների | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...