Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


«Ծառայողական մեքենաները պետք է նպատակին ծառայեն, ոչ թե կնոջը սուպերմարկետ տանելու համար»
 
 
Загрузка...


 

Մայիսի 12-ին` ՀՀ կառավարության նիստից առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամ` անդրադառնալով

կառավարության անելիքներին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր.

«Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն»: ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության մի քանի անդամների հետ.

Դավիթ Սանասարյան.

«Վարչապետը պետք է սկսի հենց իրենց մեքենաներից: Կարելի  է ավելի համեստ ծառայողական մեքենաներ տրամադրել: Չեմ ասում` հեծանիվ քշի, գիտեմ , որ չի կարող: Նախկինում, երբ ես հարցում էի անցկացնում, պարզվեց, որ բավականին  շատ և թանկարժեք մեքենաներ են տրամադրվել: Այս ամենը պետք է ավելի վաղ գիտակցեինք, մինչ ապրիլյան պատերազմը: Կարող եմ ասել, որ հիմա դեռ չեն գիտակցել մեր նախարարները: Մենք օգտվում ենք սահմանված կարգով «kia» մակնիշի մեքենաներից: Եթե պետք լինի, կարող ենք չօգտվել: Որքան գիտեմ ՝ քաղաքապետարանում կրճատվել է մոտավորապես 15-20 մեքեն»:

Անահիտ Բախշյան.

«Վարչապետն իր հայտարարությունը սկսեց հենց ծառայողական մեքենաների կրճատումից: Եթե պաշտոնյանները քչանան, բնականաբար, մեքենաներն էլ կքչանան: Ծառայողական մեքենաներն անհրաժեշտ են, բայց ոչ սեփական կարիքները հոգալու համար, մենք չենք կարող երթուղայինով տեղաշարժվել»:

Արթուր Գասպարյան.

«Կարծում եմ` մեր պետական համակարգն ուռճեցված է: Չպետք է գնվեին այդ մեքենաները, որ հիմա էլ շահագործման կամ պահպանման հետ կապված խնդիրներ չառաջանային: Ամեն մի «ճկլասի» պաշտոնյա ծառայողական մեքենա, վարորդ ունի էն էլ մի քանի հատ: Պետք է գոնե մի անգամ իրականացնեն հասարակությանը հաճո մի բան, ոչ թե կնոջը սուպերմարկետ կամ երեխային երաժշտական դպրոց տանեն: Այդ մեքենաները ծառայում են նպատակին ընդամեը 20%- ով, իսկ ընտանիքի անդամներին 80 %-ով :
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (31.08.16)
Դիտումներ: 2739 | Տեգեր: տանելու, Թե, նպատակին, ծառայեն, կնոջը, Ոչ, սուպերմարկետ, մեքենաները, «Ծառայողական, պետք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...